Աբովյանում 24-ամյա երիտասարդի սպանության գործով երկու անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Աբովյանում 24-ամյա երիտասարդի սպանության գործով երկու անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Աբովյանում 24-ամյա երիտասարդի սպանության գործով երկու անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Աբովյանում նոյեմբերի 10-ին 24-ամյա երիտասարդի սպանության գործով երկու անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին ՔԿ-ից։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին Աբովյան քաղաքում սպանություն է տեղի ունեցել։  Համացանցում տարածված կադրերից երևում է, որ  երկու անձ հարձակվել են 24-ամյա Սարգիս Զեյնալյանի վրա և դանակի հարվածներ հասցրել, ինչի հետևանքով Զեյնալյանը սպանվել է։ 

Ընդ որում, դեպքը տեղի է ունեցել Աբովյանի կենտրոնական հատվածում՝ Հանրապետության - Օգոստոսի 23 փողոցների խաչմերուկում՝ կանգառասրահի մոտ։ Սպանված երիտասարդի հարազատները նշում են, որ ամիսներ առաջ՝ դեռևս Գինու փառատոնի օրը, Զեյնալյանի և սպանության մեջ մեղադրվող երիտասարդի մասնակցությամբ վեճ է եղել, ըստ հրապարակման, վիճաբանությունը ծագել էր, երբ սպանություն կատարող անձը Գինու փառատոնի օրը հայհոյել է հավատացյալներին, ինչը վրդովմունք էր առաջացրել, Սարգիսը չէր լռել։ 
Քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ  դեպքի առթիվ   քննվող քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ՝ սպանության հատկանիշներով։ Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է:  Սպանության մեջ մեղադրվող անձինք, սակայն, առ այս պահը չեն հայտնաբերվել, նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ 

Նշենք, որ մամուլում շրջանառվող լուրերով՝ սպանության մեղադրանքով հետախուզվող անձանցից մեկը նախկինում արդեն դատվածություն ունեցել է՝ հենց սպանության համար։ 

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. HayDalek уходит из блогинга

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Арман Царукян стал чемпионом RAF

Ավելի շատ նորություններ

  1. Աբովյանում 24-ամյա երիտասարդի սպանության գործով երկու անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել