Հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող Նորավանի միջնակարգ դպրոցի տնօրենի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող Նորավանի միջնակարգ դպրոցի տնօրենի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

Հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող Նորավանի միջնակարգ դպրոցի տնօրենի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Նորավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը 2021-2024 թվականների ընթացքում, օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, վատնման եղանակով հափշտակել է իրեն վստահված խոշոր չափերի գումարը, ինչպես նաև կատարել պաշտոնեական կեղծիք։ Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Մասնավորապես՝ պարզվել է, որ վերը նշված ժամանակահատվածում դպրոցի տնօրենը համապատասխան հաստիքներին հրամանագրել է իր ծանոթ անձանց, ովքեր ընդհանրապես չեն հաճախել աշխատանքի և չեն կատարել իրենց պարտականությունները, սակայն դպրոցի տնտեսվարի կողմից կազմված և տնօրենի կողմից հաստատված՝ աշխատաժամանակի հաշվարկի կեղծ տեղեկագրերի հիման վրա նշված անձանց որպես աշխատավարձ փոխանցվել է ընդհանուր շուրջ  2,7 մլն ՀՀ դրամի գումար, որը վատնման եղանակով հափշտակվել է տնօրենի կողմից։

Վատնման եղանակով հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու համար դպրոցի տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (3 դրվագ) և 445-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ): Նրա նկատմամբ որպես համակցված խափանման միջոցներ են ընտրվել վարչական հսկողությունն ու պաշտոնավարման կասեցումը: Մեղադրանքներ են ներկայացվել նաև տնօրենին օժանդակած՝ դպրոցի երեք աշխատակիցներին, այդ թվում՝ տնտեսվարին, ում նկատմամբ որպես համակցված խափանման միջոցներ են ընտրվել պաշտոնավարման կասեցումն ու ՀՀ-ից բացակայելու արգելքը: Պատճառված 2,7 մլն ՀՀ դրամի վնասը  նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է։ 

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. HayDalek уходит из блогинга

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Арман Царукян стал чемпионом RAF

Ավելի շատ նորություններ

  1. Հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող Նորավանի միջնակարգ դպրոցի տնօրենի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է