Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին շարունակում է արյունահոսել. Տեր Արամ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին շարունակում է արյունահոսել. Տեր Արամ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին շարունակում է արյունահոսել. Տեր Արամ

Սիրելի հավատացյալ եղբայր և քույր, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նախ քրիստոնյա` Քրիստոսին հավատացող և Նրա Խոսքով ապրել ջանացող ժողովուրդն է, եկեղեցականը` այդ ժողովրդի կողմից ընտրված ծառան է` Աստծուն և Աստծո ժողովրդին սպասավորելու համար։

 Վերջին 26 տարիներին կաթողիկոսական գահը զբաղեցնող անձի կողմից խրախուսվում է մեղքը` նպատակ ունենալով բոլորին դարձնել իր նման, իր տեսակից։ Եկեղեցում տիրող բարքերի պատճառով ժողովուրդը սկսեց հեռանալ իր իսկ եկեղեցուց` ընտրելով հարանվանություններ, այլ կրոններ, ուսմունքներ, աղանդներ...զուգահեռաբար այդ կորուստները եղան նաև եկեղեցականների շարքից։ 

Օրինակ` երկու  վարդապետներ հեռացան Հայ եկեղեցուց և այժմ ծառայում են հույն և կաթոլիկ եկեղեցիներում։ Տասնյակ միանձնուհիներ հեռացան Հայ եկեղեցուց և այժմ կրկին օտար երկրում, օտար եկեղեցիներում են ծառայում։ Հոգևոր դաստիարակության բարձիթողի պայմաններում ճեմարանականների շրջանում ունեցանք նաև մարմնախեղման դեպք (բոլոր հոգևորականները հիշում են)։ Եվ այս ցավալի դեպքերը չուսումնասիրվեցին, չպարզաբանվեցին, այլ միայն կոծկվեցին, հոգևոր խնամքին և պատասխանատվությանը հակառակ` միայն հեգնեցին ու քմծիծաղով անցան։ Իսկ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին շարունակում է փաստացի արյունահոսել, Հայ եկեղեցու զավակները տիրող բարքերի պատճառով անդարձ հեռանում և հեռանում են։ 

 Որովհետև ցավոք Սավուղն այդպես էլ Պողոս չդարձավ և շարունակում է հալածել Սուրբ Եկեղեցին:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. HayDalek уходит из блогинга

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Арман Царукян стал чемпионом RAF

Ավելի շատ նորություններ

  1. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին շարունակում է արյունահոսել. Տեր Արամ