Ձերբակալվել են ավտոմեքենաների համարանիշներ և հայելիներ գողացող անձինք — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Ձերբակալվել են ավտոմեքենաների համարանիշներ և հայելիներ գողացող անձինք

Ձերբակալվել են ավտոմեքենաների համարանիշներ և հայելիներ գողացող անձինք

Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ երկու երիտասարդ մեքենաներից գողանում են հաշվառման համարանիշներ ու հայելիներ և վերադարձնելու համար մեքենային փակցնում են «Տելեգրամի» հասցե:

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։

Տեղեկությունն իրացվեց Ոստիկանության գվարդիայի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողների հետ:
Նոյեմբերի 8-ի առավոտյան՝ ժամը 5-ի սահմաններում, Գյուլիքևխյան փողոցում երիտասարդները հայտնաբերվեցին գողոնը ձեռքներին: Ավտոմեքենայի հաշվառման համարանիշներն ու կողային հայելիները նետելով` նրանք դիմեցին փախուստի։
Աջափնյակ թաղամասի բնակիչ 23-ամյա երիտասարդի փախուստը կանխվեց, և շորթում կատարելու հիմնավոր կասկածով նա ձերբակալվեց ու տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին: Որոշ ժամանակ անց հայտնաբերվեց նաև 30-ամյա երիտասարդը։
Գողության թիրախ դարձած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն փակցված էր տելեգրամյան հասցեով թերթիկ: «Ֆորդի» տիրոջից ընդունվեց հաղորդում. ըստ նրա` պատճառվել էր մոտ 100 հազար դրամի վնաս:
Եվ սա միակ դեպքը չէր: Ըստ նախնական տվյալների՝ նրանք տելեգրամյան նույն հասցեով թերթիկ էին փակցրել նաև Հովհաննիսյան փողոցի բակերից մեկում կայանված «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն: «Հոնդայի» տերը նույնպես տվեց հաղորդում, որ նույն գիշերը գողացել են մեքենայի կողային հայելիների ապակիները:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. HayDalek уходит из блогинга

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Арман Царукян стал чемпионом RAF

Ավելի շատ նորություններ

  1. Ձերբակալվել են ավտոմեքենաների համարանիշներ և հայելիներ գողացող անձինք