Իրավական հիմքեր կապահովվեն ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանն ուղղված գործողությունների պլանավորման համար. նախագիծ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Իրավական հիմքեր կապահովվեն ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանն ուղղված գործողությունների պլանավորման համար. նախագիծ

Իրավական հիմքեր կապահովվեն ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանն ուղղված գործողությունների պլանավորման համար. նախագիծ

Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ Կլիմայի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի խոսքով՝ օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի քանի առանցքային պատճառներով՝ Հայաստանը վավերացրել է Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիան և դրա փարիզյան հռչակագիրը, որով մեր երկիրը ստանձնել է ջերմոցային գազերի կրճատման կամավոր հանձնառություն, ինչպես նաև բացել է լայն հնարավորություններ՝ ներգրավելու ֆինանսական միջոցներ՝ պայքարելու կլիմայի փոփոխության արդյունքում առաջացած բացասական հետևանքների դեմ:

«Օրենքով կարգավորվում է  Հայաստանի Հանրապետությունում կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության քաղաքականությունների մշակման, իրականացման, դրանց համակարգման գործընթացների կազմակերպումը, ինչպես նաև կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության ոլորտներում Հայաստանի Հանրապետության, մարզպետների, համայնքների, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական անձանց հաշվառված բոլոր առանձնացված ստորաբաժանումների և ֆիզիկական անձանց միջև հարաբերությունները»,- ասաց Մեյմարյանը:

Օրենքի նպատակն է իրավական հիմքեր ապահովել ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանն ուղղված գործողությունների պլանավորման և իրականացման համար՝ համաձայն Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների և հանձնառությունների, նաև կլիմայի փոփոխության հարմարվողականության պլանավորման և իրականացման համար, ներառյալ կլիմայի փոփոխության հետևանքներից բնակչության, տնտեսության և ենթակառուցվածքների պաշտպանությունը և դրանց դիմակայունության ամրապնդումը:

Օրենքի խնդիրներն են ձևավորել կլիմայական քաղաքականության մշակման, իրականացման, արդյունքների գնահատման, այդ գործընթացների համակարգման և հաշվետվողականության ինստիտուցիոնալ համակարգը, ամրագրել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, նպաստել կլիմայական քաղաքականության իրականացման համար կայուն ֆինանսական հոսքերի ձևավորմանը՝ գործող և նորարարական մեխանիզմների շարունակական կիրառման միջոցով, հիմքեր ապահովել Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ներքո ընդունված Փարիզյան համաձայնագրով նախատեսված թափանցիկության ընդլայնված շրջանակին համապատասխան չափումների, հաշվետվողականության և հավաստագրման համակարգի կայացման և շարունակական զարգացման համար, նպաստել շրջակա միջավայրի, բնակչության, մարզերի, համայնքների, տնտեսության ճյուղերի ու ենթակառուցվածքների կարողությունների զարգացմանը՝ հարմարվելու կլիմայի փոփոխության ազդեցությանը և բարձրացնելու կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունությունը:

«Օրենքի ընդունման դեպքում ակնկալում ենք ունենալ հստակ սահմանված տնտեսության դիմակայունությանն ուղղված նպատակներ և հնարավորություններ, հստակ սահմանված իրավասություններ և պարտականությունների շրջանակ, ներդրված նորարարական ֆինանսական մեխանիզմներ, ջերմոցային գազերի արտանետումների, երկրից ստացած ֆինանսական աջակցության և իրականացված քաղաքականության արդյունքների հաշվառման և հաշվետվողականությունն ապահովելու համար ինստիտուցիոնալ համակարգ»,- պարզաբանեց նա:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. HayDalek уходит из блогинга

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Арман Царукян стал чемпионом RAF

Ավելի շատ նորություններ

  1. Իրավական հիմքեր կապահովվեն ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանն ուղղված գործողությունների պլանավորման համար. նախագիծ