Կառավարությունը կսահմանի Եվրոպական դատարանի վճիռներով սահմանված փոխհատուցումների վճարման կարգը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Կառավարությունը կսահմանի Եվրոպական դատարանի վճիռներով սահմանված փոխհատուցումների վճարման կարգը

Կառավարությունը կսահմանի Եվրոպական դատարանի վճիռներով սահմանված փոխհատուցումների վճարման կարգը

Խորհրդարանը քննարկում է Կառավարության կողմից ներկայացված՝ «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող, միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանի ներկայացմամբ՝ «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում լրացում կատարելու նախագծով առաջարկվում է նախատեսել լիազորող նորմ, որի հիման վրա Կառավարությունը կկարողանա Եվրոպական դատարանի վճիռներով և որոշումներով սահմանված արդարացի փոխհատուցման գումարի վճարման կարգ սահմանել: 

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով և որոշումներով սահմանված արդարացի փոխհատուցման գումարի վճարումը ՀՀ անվերապահ պարտավորությունն է, այդուհանդերձ, հարկ է նշել, որ սահմանված ժամկետում արդարացի փոխհատուցում ստանալու համար դիմումատուները պետք է ներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթեր, որը գործնականում ուղեկցվում է որոշակի խնդիրներով»,- պարզաբանեց Անդրեասյանը:

Վերոնշյալի հաշվառմամբ անհրաժեշտություն է առաջացել ընդունելու Եվրոպական դատարանի վճիռներով և որոշումներով սահմանված արդարացի փոխհատուցման գումարի վճարման համար անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու և վճարում իրականացնելու կարգ, որը կարող է ապահովվել միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի  մասին օրենքում լիազորող նորմ սահմանելու միջոցով»,- պարզաբանեց Անդրեասյանը:

Նախագծի ընդունման արդյունքում նորմատիվ իրավական հիմք կստեղծվի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով և որոշումներով սահմանված արդարացի փոխհատուցման գումարի վճարման համար անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու և վճարումն իրականացնելու կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման համար, որով կապահովվի Եվրոպական դատարանի վճիռներով և որոշումներով սահմանված արդարացի փոխհատուցման գումարի վճարման գործընթացի պատշաճ իրականացումը։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. HayDalek уходит из блогинга

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Арман Царукян стал чемпионом RAF

Ավելի շատ նորություններ

  1. Կառավարությունը կսահմանի Եվրոպական դատարանի վճիռներով սահմանված փոխհատուցումների վճարման կարգը