Ալեն Սիմոնյանի տելեգրամյան ալիքը ենթարկվել է հարձակման, Կոնջորյանի, Փամբուխչյանի անուններով կեղծ հաշիվներ են բացվել — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Ալեն Սիմոնյանի տելեգրամյան ալիքը ենթարկվել է հարձակման, Կոնջորյանի, Փամբուխչյանի անուններով կեղծ հաշիվներ են բացվել

Ալեն Սիմոնյանի տելեգրամյան ալիքը ենթարկվել է հարձակման, Կոնջորյանի, Փամբուխչյանի անուններով կեղծ հաշիվներ են բացվել

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան ալիքը ենթարկվել է հարձակման: Այս մասին հայտնել է Սիմոնյանը՝ տեղեկացնելով.

«Մի քանի հազար կեղծ ռեակցիաներ են լցվել: Դե ինչ, ուրեմն ամեն բան ճիշտ ենք անում»:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ևս զգուշացնող հայտարարություն ունի:

«Սիրելի ժողովուրդ, իմ անունով կեղծ հաշիվներ են բացվում տարբեր հավելվածներում և մարդկանց նամակներ են գրում. դա ես չեմ, խնդրում եմ անտեսել»,- գրել է պատգամավորը:

Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանն էլ «Ֆեյսբուք»-ի էջում տեղեկացրել է, որ իր անունով կեղծ հաշիվներ են բացվել, հնարավոր է՝ քաղաքացիները ստանան հաղորդագրություններ:

«Սիրելի՛ ընկերներ,

Ուզում եմ տեղեկացնել, որ իմ անունով WhatsApp հաշիվ է բացվել այլ հեռախոսահամարից։ Հնարավոր է՝ ստանաք հաղորդագրություններ, որոնք կարող է թվալ, թե ուղարկված են իմ կողմից, բայց դա ես չեմ։

Նման հաղորդագրություններ կարող են գալ ոչ միայն WhatsApp-ից, այլև Telegram-ից կամ այլ հարթակներից։

Խնդրում եմ՝

- Չպատասխանել նման հաղորդագրություններին,

- Չսեղմել հղումների վրա,

- Չտրամադրել անձնական տվյալներ։

Այս մասին հայտնում եմ, որպեսզի տեղեկացված և զգոն լինեք։

Խնդրում եմ, նախքան արձագանքելը, միշտ վստահ լինել, որ հաղորդագրությունը իսկապես իմ կողմից է»,- գրել է նա։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. HayDalek уходит из блогинга

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Арман Царукян стал чемпионом RAF

Ավելի շատ նորություններ

  1. Ալեն Սիմոնյանի տելեգրամյան ալիքը ենթարկվել է հարձակման, Կոնջորյանի, Փամբուխչյանի անուններով կեղծ հաշիվներ են բացվել