«Երևանում մշակվում է մատչելի սոցիալական տաքսի ծառայություն հաշմանդամություն ունեցող անձանց համար»

Երևանի քաղաքապետարանը կարևորում է համայնքում մատչելիության և ներառականության ապահովումը: Աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը հանդիպել է
համապատասխան գործընկերների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեց հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսվող սոցիալական տաքսի ծառայության պիլոտային ծրագիրը։
Քաղաքապետարանը կարևորում է նման համագործակցային հարթակների ձևավորումը՝ ապագա ծառայությունը կառուցելու մարդակենտրոն, հասանելի և հավասար հնարավորություններ ապահովող սկզբունքներով։
Երևանի քաղաքապետարան


























