Դատախազությունը պետությանն է վերադարձրել 15 միլիոն 545 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գույք — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Դատախազությունը պետությանն է վերադարձրել 15 միլիոն 545 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գույք

Դատախազությունը պետությանն է վերադարձրել 15 միլիոն 545 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գույք

Դատախազությունը, 2025 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում, պետությանը կամ համայնքին է վերադարձրել 15 միլիոն 545 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 5 միլիարդ 947 միլիոն դրամ արժեքով գույք և դրամական միջոց:

Դրանցից 5 միլիարդ 697 միլիոն դրամը գույքերի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքների հանրագումարն է, մնացածը՝ դրամական միջոցները:

Մասնավորապես՝

Երևան քաղաքում Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել 4 միլիարդ 621 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 9.6376 հա մակերեսով հողամասերի և 6 քմ մակերեսով շինությունների նկատմամբ:

Երևան քաղաքում պետությանը վերադարձված հողատարածքներից 5-ը գտնվում են Նորք-Մարաշ, Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում, մեկը՝ Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցի ձախակողմյան հատվածում, երկուսը՝ Երևան քաղաքի Ղափանցյան 59 և 59/11 հասցեներում:

Մարզերում Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել 557 միլիոն 675 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 24.2624 հա մակերեսով հողամասերի նկատմամբ:

Մարզերում պետությանը վերադարձված 5 հողատարածքները գտնվում են Ծաղկաձոր քաղաքում, մնացած գույքերը՝ Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Արմավիրի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերում:

Համայնքների սեփականության իրավունքն է գրանցվել 20 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 2.9 հա մակերեսով հողամասերի նկատմամբ:

Համայնքի տիրապետմանն են վերադարձվել 290 միլիոն 307 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 2.0275 հա մակերեսով հողամասեր:

Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձման է ենթակա 248 միլիոն 970 հազար դրամ, որից 110 միլիոն 642 հազար դրամը փոխանցվել է Վերականգնված միջոցների միասնական հաշվին, իսկ 138 միլիոն 328 հազար դրամի մասով դատական ակտերը հարկադիր կատարման փուլում են:

Դատախազական ակտերի հիման վրա՝ համայնքներին են վերադարձվել՝

3 մանկապարտեզ,
1 մարզադաշտ,
բնության 1 հուշարձան,
2 պուրակ,
209 միլիոն 159 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 6.5 հա մակերեսով հողամաս:

Այսպիսով, 2025 թվականի 10 ամիսների ընթացքում դատական ակտերի հիման վրա՝ պետությանը կամ համայնքներին է վերադարձվել 40 անշարժ գույք (2024 թվականին՝ 18 անշարժ գույք) (30 գույքի վերաբերյալ առկա են սեփականության իրավունքի գրանցման վկայականներ, 10 գույքի վերաբերյալ՝ իրավունքի դադարեցման և համայնքի տիրապետմանը վերադարձնելու վերաբերյալ ակտեր):

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. HayDalek уходит из блогинга

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Арман Царукян стал чемпионом RAF

Ավելի շատ նորություններ

  1. Դատախազությունը պետությանն է վերադարձրել 15 միլիոն 545 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գույք