Բրոնզե մեդալ՝ ֆիզմաթ արհեստական բանականության միջազգային 2-րդ օլիմպիադայում — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Բրոնզե մեդալ՝ ֆիզմաթ արհեստական բանականության միջազգային 2-րդ օլիմպիադայում

Բրոնզե մեդալ՝ ֆիզմաթ արհեստական բանականության միջազգային 2-րդ օլիմպիադայում

ՀՀ դպրոցականները 1 բրոնզե մեդալ են նվաճել հոկտեմբերի 30-31-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված ֆիզմաթ արհեստական բանականության (ԱԲ) միջազգային 2-րդ օլիմպիադայում (FAIO 2025), որին 7 երկրի 47 թիմի 124 աշակերտ է մասնակցել։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Օլիմպիադայում Հայաստանը ներկայացրել է Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 4 թիմ: Բրոնզե մեդալին արժանացել է վարժարանի 1-ին թիմը՝ 11-րդ դասարանի աշակերտներ Արտյոմ Հովհաննիսյանի, Լիլիթ Հակոբյան և Արամ Մինասյանի մասնակցությամբ: Նրանք կատարել են տեսական և գործնական առաջադրանքները: Մասնակիցներին տրված առաջադրանքները նպատակ ունեին արտացոլելու իրական աշխարհի խնդիրները և պահանջում էին մեքենայական ու խոր ուսուցման (machine and deep learning) բարձր մակարդակի գիտելիքներ:

«Ֆոտոն» վարժարանի երկրորդ թիմում ընդգրկվել էին 10-րդ դասարանի աշակերտներ Գուրգեն Բայբուրդյանը, Մկրտիչ Գաբրիելյանը, Արամ Մեծոյանը, երրորդ թիմում՝ 10-րդ դասարանի աշակերտներ Սամվել Սահակյանը, Կարեն Մարտիրոսյանը և Արծրուն Մարտիրոսյանը, իսկ 4-րդ թիմում՝ դարձյալ 10-րդ դասարանի աշակերտներ Սիլվա Խաչատրյանը և Նարեկ Պետրոսյանը:

Թիմերի ընտրությունը կատարվել է կազմակերպիչների կողմից՝ սեպտեմբերին առցանց անցկացված առաջին փուլի արդյունքների հիման վրա։ Թիմերը ղեկավարել են «Իմպրովիզ» կազմակերպության ներկայացուցիչներ Արամ Բաղիյանը և Ժորա Ունուպօղլյանը։ Թիմերի մարզումը և օլիմպիադայի եզրափակիչ փուլի մասնակցության համաֆինանսավորումն իրականացրել է «Իմպրովիզ» օլիմպիական կենտրոնը:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. HayDalek уходит из блогинга

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Арман Царукян стал чемпионом RAF

Ավելի շատ նորություններ

  1. Բրոնզե մեդալ՝ ֆիզմաթ արհեստական բանականության միջազգային 2-րդ օլիմպիադայում