Ռшզմական դրության ժամանակ անձը կաշառքի դիմաց առաջարկել է լուծել զորահավաքային զորակոչից ազատելու, ինչպես նաև զինգրքույկի տրամադրման հարցը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Ռшզմական դրության ժամանակ անձը կաշառքի դիմաց առաջարկել է լուծել զորահավաքային զորակոչից ազատելու, ինչպես նաև զինգրքույկի տրամադրման հարցը

Ռшզմական դրության ժամանակ անձը կաշառքի դիմաց առաջարկել է լուծել զորահավաքային զորակոչից ազատելու, ինչպես նաև զինգրքույկի տրամադրման հարցը

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2020 թվականին Ս.Ա.-ն դիմել է հանգստյան գոտու տնօրեն Ս.Պ.-ին՝ կնոջ եղբորը զորահավաքային զորակոչից ազատելու համար: Հայտնում են ՔԿ-ից:

Մասնավորապես՝ Ս.Պ.-ն ռազմական դրության ժամանակ առաջարկել է 1,000 ԱՄՆ դոլարի դիմաց Ա.Մ.-ին ազատել զորահավաքային զորակոչից, սակայն Ս.Ա.-ն չի համաձայնել առաջարկին:

Բացի այդ, Ս.Պ.-ն Շ.Մ.-ի հետ ունեցած խոսակցության ժամանակ տեղեկանալով, որ նրա ծանոթներից արտերկրում բնակվող Գ.Գ.-ն մտավախություն ունի իրավաչափորեն հասանելիք զինգրքույկը առանց անձամբ ներկայանալու ստանալու հարցում, դարձյալ խաբեության եղանակով, հափշտակություն կատարելու և կաշառք տալուն դրդելու դիտավորությամբ՝ ռազմական դրության ժամանակ առաջարկել է 1,800 ԱՄՆ դոլարի դրամական միջոցներ տրամադրելու պարագայում կազմակերպել զինգրքույկի տրամադրումը, սակայն Գ.Գ.-ն զինգրքույկը ստանալու ուղղությամբ որևէ ապօրինի գործողություն չի իրականացրել:

Ս.Պ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-255-րդ հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասի 3-րդ կետով (խարդախության փորձը), 46-44-436-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառք տալու փորձին դրդելը) (2 դրվագ):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. HayDalek уходит из блогинга

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Арман Царукян стал чемпионом RAF

Ավելի շատ նորություններ

  1. Ռшզմական դրության ժամանակ անձը կաշառքի դիմաց առաջարկել է լուծել զորահավաքային զորակոչից ազատելու, ինչպես նաև զինգրքույկի տրամադրման հարցը