Նախատեսվում է համագործակցության ընդլայնման մասին փոխըմբռնման հուշագիր ստորագրել Հայաստանի և Իտալիայի զինվորական դատախազությունների միջև — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Նախատեսվում է համագործակցության ընդլայնման մասին փոխըմբռնման հուշագիր ստորագրել Հայաստանի և Իտալիայի զինվորական դատախազությունների միջև

Նախատեսվում է համագործակցության ընդլայնման մասին փոխըմբռնման հուշագիր ստորագրել Հայաստանի և Իտալիայի զինվորական դատախազությունների միջև

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, 2025 թվականի նոյեմբերի 6-ին հանդիպել է Իտալիայի Վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազ Պիերո Գաետային:   

Հիշեցնենք, որ այցի շրջանակում նախատեսվում է ստորագրել Համագործակցության ընդլայնման մասին փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության և Իտալիայի Հանրապետության գերագույն վճռաբեկ դատարանին կից Գլխավոր զինվորական դատախազության միջև:

Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Իտալիայի գործընկերոջը ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ հանդիպումն արժեքավոր հնարավորություն է ընդգծելու մինչ օրս համատեղ կատարված աշխատանքը և ընդլայնելու քրեական վարույթներով միջազգային իրավական համագործակցության շրջանակները:

«Շնորհակալ եմ մեր խնդրանքով իրավական օգնության շրջանակներում տրամադրված փաստաթղթերի և կատարված վարութային գործողությունների համար: Դրանք վճռորոշ նշանակություն են ունեցել մի շարք քրեական գործեր մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու համար: Վստահեցնում եմ, որ նույն ջանասիրությամբ և պատասխանատվությամբ կատարվում են իտալական կողմի իրավական օգնության պահանջները», - նշել է ՀՀ գլխավոր դատախազը:

Հանդիպմանը մասնակցել են նաև Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը, ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. HayDalek уходит из блогинга

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Арман Царукян стал чемпионом RAF

Ավելի շատ նորություններ

  1. Նախատեսվում է համագործակցության ընդլայնման մասին փոխըմբռնման հուշագիր ստորագրել Հայաստանի և Իտալիայի զինվորական դատախազությունների միջև