«Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի» տնօրենի և երկու աշխատակիցների քրեական գործը դատարանում է — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

«Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի» տնօրենի և երկու աշխատակիցների քրեական գործը դատարանում է

«Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի» տնօրենի և երկու աշխատակիցների քրեական գործը դատարանում է

«Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՍՊ ընկերության տնօրենը, նույն կենտրոնի աուտոբորբոքային հիվանդությունների գենետիկայի լաբորատորիայի վարիչը և բժիշկ-գենետիկը, ընդգրկված լինելով 2021 թվականի ձմեռային, 2023 թվականի ամառային և ձմեռային զորակոչերի բժշկական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովի կազմում, օգտագործելով մեկ այլ անձի՝ Գ.Հ.-ի` պարբերական հիվանդության առկայության մասին արյան նմուշի գենետիկական հետազոտության արդյունքները, զորակոչիկ Ս.Մ.-ին տրամադրել են կեղծ փաստաթուղթ, իբրև Ս.Մ.-ի (Օշականցի Գևորիկ մականունով հայտնի Գևորգ Մելիքյանի որդին է - խմբ.) մոտ առկա է պարբերական հիվանդությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

«Արդյունքում՝ Ս.Մ.-ն խուսափել է 2021 թվականի ձմեռային զորակոչից, ճանաչվել է ծառայությանը ոչ պիտանի և հաշվառվել պահեստազորում (դատախազը Ս.Մ.-ի վերաբերյալ քրեական վարույթը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, 2024 թվականի դեկտեմբերի 18-ին հանձնել է դատարան):

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ «Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՍՊԸ-ի վերոնշյալ աշխատակիցները մեկ այլ զորակոչիկ Մ.Պ.-ին «օգնելու» անձնական դրդումներից ելնելով, օգտագործելով ինքնությունը չպարզված անձի արյան նմուշի գենետիկական հետազոտության արդյունքները, 2023 թվականի դեկտեմբերի 6-ին կազմել, ստորագրել, հաստատել և հանձնել են Մ.Պ.-ի առողջական վիճակի հետազոտման ակտ, որի հիման վրա՝ Մ.Պ.-ն ուղեգրվել է լրացուցիչ հետազոտության՝ խուսափելով վերոնշյալ զորակոչից (նախաքննության ընթացքում հերքվել է Մ.Պ.-ի մոտ առողջական որևէ խնդրի առկայությունը, Մ.Պ.-ն զորակոչվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության):

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել «Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՍՊ ընկերության տնօրենի (Թամարա Ֆադեյի Սարգսյանի - խմբ.), նույն կենտրոնի աուտոբորբոքային հիվանդությունների գենետիկայի լաբորատորիայի վարիչ և բժիշկ-գենետիկի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք), 38-327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու օժանդակություն), գործող Քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք), 46-461-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու օժանդակություն), իսկ Գ.Հ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու օժանդակություն) և 325-րդ հոդվածի 1-ին մասով (ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործել):

Դատախազը 2025 թվականի նոյեմբերի 4-ին «Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՍՊԸ-ի վերոնշյալ անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել է Հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրությունում:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. «Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի» տնօրենի և երկու աշխատակիցների քրեական գործը դատարանում է