Անընդունելի միջադեպ՝ թիվ 50 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Մայրաքաղաք

Անընդունելի միջադեպ՝ թիվ 50 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում

Անընդունելի միջադեպ՝ թիվ 50 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում

Նոյեմբերի 2-ին, անընդունելի միջադեպ է տեղի ունեցել թիվ 50 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում։ Այս մասին տեղեկացնում է «Երևան Ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը։ 

«Ժամը 22։50-ի սահմաններում ուղևորը նստել է նշյալ երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցը, պահանջել վարորդից մեքենան վարել իր ասած ուղղությամբ։ Վարորդն ուղևորին հորդորել է նստել դիմացի մայթից, քանի որ տվյալ ուղղությամբ չի երթևեկում։ Դրանից հետո ուղևորը հնչեցրել է սպառնալիքներ վարորդի նկատմամբ՝ դրանք ուղեկցելով հայհոյանքներով, սպառնացել և փորձել վնասել համայնքային գույքը։

Տեսնելով վարորդի սառը վերաբերմունքը և հորդորը՝ պարզապես իջնել տրանսպորտային միջոցից, ուղևորը զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ վարորդն իրեն առևանգել է, հնչեցրել սպառնալիքներ և հարվածել։

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդը արդեն այսօր տվել է հանցագործության մասին հաղորդում, իսկ ավտոբուսի տեսախցիկները, ըստ պատշաճի, պատրաստ են տրամադրվել քննությունն իրականացնող մարմնին։ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն դատապարտում է հանրային տրանսպորտի բնականոն երթևեկությունը խոչընդոտող այս և նմանօրինակ ցանկացած դեպք»,- ասվում է հաղորդագրությունում։

Ավելին՝ Մայրաքաղաք

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Рейсы Ереван — Капан временно приостановили
  6. Начались съёмки фильма об Араме Асатряне
  7. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  8. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

Ավելի շատ նորություններ

  1. Անընդունելի միջադեպ՝ թիվ 50 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում