Արարատի մարզում կասեցվել է գազաբենզալցակայանների գործունեությունը. տեսչական մարմին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Արարատի մարզում կասեցվել է գազաբենզալցակայանների գործունեությունը. տեսչական մարմին

Արարատի մարզում կասեցվել է գազաբենզալցակայանների գործունեությունը. տեսչական մարմին

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա տեսչական մարմնի Արարատի տարածքային ստորաբաժանման մասնագետների կողմից իրականացվել է հրդեհատեխնիկական հետազոտություն՝ ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Սայաթ-Նովա գյուղի Մասիս–Ռանչպար խճուղու 7-րդ հասցեում շահագործվող «Էյ-Ջի-Ջիլ» ՍՊ ընկերությանը պատկանող ավտոգազալցավորման ճնշակայանի, բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանի նկատմամբ։

Հետազոտության արդյունքում հայտնաբերվել են հրդեհային անվտանգության նորմատիվ պահանջների մի շարք խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և քաղաքացիների կյանքի ու առողջության անվտանգության համար։

Ելնելով արձանագրված խախտումներից՝ տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի կողմից կայացվել է որոշում դադարեցնել նշված հասցեում գործող ավտոգազալցավորման ճնշակայանի, բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանի գործունեությունը՝ մինչև խախտումների ամբողջական վերացումը։

Տեսչական մարմնի Արարատի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների կողմից արգելվել է ընկերության աշխատակիցներին և այլ անձանց՝ իրականացնել արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործմանն ուղղված որևէ գործողություն, ինչպես նաև սահմանվել է պարտավորություն դատարկել և չեզոքացնել պահեստավորված վառելիքը։

Տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության ու Արարատի տարածքային ստորաբաժանման մասնագետների համատեղ աշխատանքի արդյունքում տնտեսվարողը սեփական միջոցներով ապամոնտաժել է լցակայանները։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Արարատի մարզում կասեցվել է գազաբենզալցակայանների գործունեությունը. տեսչական մարմին