Հայաստան-ԱՄՆ պաշտպանական համագործակցությունը զարգանում է դրական դինամիկայով. Պապիկյան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է պաշտպանության ոլորտում Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության դինամիկային:
Պապիկյանը թեմային անդրադարձավ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ԱՄՆ-ի հետ կա՞ արդյոք պայմանավորվածություն զենքի, զինամթերքի հետ կապված պայմանագրերի ստորագրման և այլնի առումով:
Նախարարն ասաց, որ չի կարող խոսել ինչ-որ պայմանավորվածությունների մասին, սակայն հավելեց. «Բավականին դրական դինամիկա կա մեր համագործակցության զարգացման ուղղությամբ»:

























