Տրանսպորտային միջոցներից կատարված գողությունների մասով ունենք խնդիր. ՆԳ նախարար — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Տրանսպորտային միջոցներից կատարված գողությունների մասով ունենք խնդիր. ՆԳ նախարար

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն անդրադարձավ նաև հանրությանն անհանգստացնող մեկ այլ խումբ հանցագործության ևս՝ ընդգծելով, որ այն հատկապես վերջին ժամանակահատվածում շատ է քննարկվում: Խոսքը տրանսպորտային միջոցներից կատարված գողությունների և դրա ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին է:

Նախարարի խոսքով՝ երբ մենք որոշակի ժամանակահատվածում ունենում ենք տարբեր դեպքերի ինտենսիվություն, այսինքն՝ հաճախականությունը մեկ ամսվա կտրվածքով է նկատվում, մենք իներցիայով անընդհատ խոսում ենք այդ խումբ հանցագործությունների էական աճի մասին կամ ընդհանուր հանցավորության պատկերում էական փոփոխությունների մասին:

Սարգսյանը նշեց, որ նմանատիպ դեպքերը քննարկվում են համացանցով, նաև պատգամավորներն են բարձրաձայնում այս հարցի մասին:

«Օբյեկտիվ իրականության մեջ, այո՛, տրանսպորտային միջոցներից կատարված գողությունների մասով ունենք խնդիր, բայց վիճակագրական պատկերում արձանագրվել է 1443 դեպք, ինչը 5,4 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այսինքն՝ երբ նայում ենք վիճակագրական պատկերը, նկատում ենք, որ անցած տարվա 9 ամիսների համադրությամբ ունենք տրանսպորտային միջոցներից կատարված գողության դեպքերի նվազում»,- նշեց ՆԳ նախարարը:

Նա նաև տեղեկացրեց, որ օրվա տարբեր ժամերին բակային շրջիկ ծառայությունների կազմակերպման եղանակով բացահայտվել են բազմադրվագ գողություններ կատարող 16 խումբ և շորթում կատարող 4 հանցավոր խումբ:

«Բնականաբար, այս արդյունքները գոհացուցիչ համարել անձամբ ես չեմ կարող, որովհետև, ի վերջո, շարունակում են այս  խումբ հանցագործությունները տեղի ունենալ և մտահոգել մեր հանրությանը»,- ասաց ՆԳ նախարարը՝ հայտնելով, որ հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով խստացվել է քրեական պատասխանատվությունը տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողության առումով:

«Այն արդեն նախատեսված է որպես միջին ծանրության հանցանք՝ նախկինի ոչ ծանրության հանցանքի փոխարեն»,- տեղեկացրեց Արփինե Սարգսյանը:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. В Мецаморе нашли монету императора Августа
  3. Королева Испании София прилетела в Армению
  4. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  5. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  6. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  7. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  8. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода

Россия, США и Украина возобновят переговоры в ноябре

Ավելի շատ նորություններ

  1. Տրանսպորտային միջոցներից կատարված գողությունների մասով ունենք խնդիր. ՆԳ նախարար