2025-ի 9 ամիսներին ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 415 կգ թմրամիջոց. ՆԳ նախարար — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

2025-ի 9 ամիսներին ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 415 կգ թմրամիջոց. ՆԳ նախարար

Տրամաբանական է, որ եթե պետությունը պայքարում է ապօրինի թմրաշրջանառության դեմ, վիճակագրական առումով պիտի ունենանք դեպքերի հայտնաբերման աճ, այսինքն՝ տեսադաշտում պետք է հայտնվեն բոլոր այն դեպքերը, որոնք կապ ունեն թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ: Բնականաբար, մեր վիճակագրական պատկերում հենց այդպիսի իրավիճակ է արձանագրվում: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:

«Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվն աճել է 18,1 տոկոսով, պիտի նաև նշեմ, որ այստեղ առգրավումների էական փոփոխություն ունենք: Իրավապահ համակարգի կողմից ձեռնարկված աշխատանքների արդյունքում 9 ամսվա հաշվարկով առգրավվել և ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 415 կգ 281 գրամ տարբեր տեսակի թմրամիջոց, ինչը կրկնակի ավելի է նախորդ նույն 9 ամսվա ժամանակահատվածի համադրությամբ: Նախորդ տարվա 9 ամսվա կտրվածքով մենք շրջանառությունից հանել էին շուրջ 205 կգ թմրամիջոց»,- ասաց նա:

Նախարարն ընդգծեց՝ առգրավված թմրամիջոցներից 37 կգ 175 գրամը սինթետիկ տեսակի էին, ապա պարզաբանեց, որ այս թիվն առանձնացնում է, քանի որ մեծ ուշադրություն է դարձվում այն թմրամիջոցների դեմ պայքարին, որոնք մարդկանց առողջության վրա առավել մեծ ազդեցություն են ունենում:

«Ընդհանուր առմամբ միայն ոստիկանության կողմից հաշվետու ժամանակահատվածում՝ 9 ամսվա կտրվածքով, առգրավվել են 290 կգ 683 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ, ինչը շուրջ 128 կգ-ով ավելի է նախորդ տարվա համադրությամբ հենց ոստիկանության արձանագրած ցուցանիշներից»,- ասաց նախարարը:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. 2025-ի 9 ամիսներին ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 415 կգ թմրամիջոց. ՆԳ նախարար