Հաշվետու տարում 4 տոկոսով նվազել են անչափահասների կողմից կատարված հանցագործությունները. Սարգսյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Հաշվետու տարում 4 տոկոսով նվազել են անչափահասների կողմից կատարված հանցագործությունները. Սարգսյան

Երբ խոսում ենք անչափահասների հանցավորության մասին, ընթացիկ տարում նաև քննարկել ենք անչափահասների կողմից և նրանց նկատմամբ կատարված հանցագործությունների ընդհանուր պատկերը: Այդ մասին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին՝ «2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկմանն ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:

Նրա խոսքով՝ հաշվետու տարում (2025-ի 9 ամիսները - խմբ.) 4 տոկոսով նվազել են անչափահասների կողմից կատարված հանցագործությունները: 

Նախարարը տեղեկացրեց նաև, որ նոր օրենսդրական նախաձեռնություն է ընդունվել, որով անչափահասներին նաև արգելվել է սառը զենքին նմանվող առարկաների, սարքերի կամ գործիքների վաճառքը: 

«Նշեմ, որ արդեն օրենքի ընդունումից ի վեր 12 դեպքով իրականացրել ենք համապատասխան վարչարարություն, և այստեղ տեմպերը պետք է պահպանենք, որպեսզի օրենսդրական գաղափարախոսությունը, որը համատեղ ընդունել ենք, կարողանանք պրակտիկայում ապահովել»,- ասաց նա:

Խոսելով անչափահասների մասին՝ Սարգսյանն ընդգծեց՝ կարիք կա ընտանիքի, կրթական հաստատության հետ աշխատանքի, քանի որ կան դեպքեր, երբ ընտանիքի անդամները չեն բարձրաձայնում կատարված հանցագործության մասին, կամ դպրոցներն ահազանգեր չեն տրամադրում:

«Չթիրախավորելով որևէ կրթական հաստատության՝ նշեմ, որ նախարարությունը հետևողականորեն աշխատում է այս ուղղությամբ, և արդեն ընթացիկ տարում 6 միջնորդագիր եմ ուղարկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ դպրոցների կողմից նմանատիպ տեղեկությունները ոստիկանությանը չտրամադրելու վերաբերյալ: Այս պրակտիկան շարունակելու ենք համատեղ, որպեսզի կարողանանք ցանկացած իրավիճակ մեր տեսադաշտում պահել»,- նշեց ՆԳ նախարարը:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Հաշվետու տարում 4 տոկոսով նվազել են անչափահասների կողմից կատարված հանցագործությունները. Սարգսյան