Փարաքարում համայնքապետի սպանությունը եղել է փետրվարյան իրադարձության շարունակություն. ՆԳ նախարար — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Փարաքարում համայնքապետի սպանությունը եղել է փետրվարյան իրադարձության շարունակություն. ՆԳ նախարար

Փարաքարում համայնքապետի սպանությունը եղել է փետրվարյան իրադարձության շարունակություն. ՆԳ նախարար

Ինչքան էլ մենք հանրային տիրույթում անընդհատ ասենք, որ Փարաքարում տեղի ունեցած իրադարձությունը քաղաքական մոտիվ ունի, քաղաքական իշխանությունն է կազմակերպել, սրանք բոլորը խոսակցություններ են, և այս խոսակցությունները դառնում են ոչ փաստահենք այն պայմաններում, երբ մենք քրեական վարույթով ունենք անցնող հստակ ապացույցներ, որոնցով հիմնավորվում է կատարված հանցագործության մոտիվը: Դա, այո՛, եղել է փետրվարյան իրադարձության շարունակություն: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով Մերձավանի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության դեպքին: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը կարծիք հայտնեց, թե առնվազն սպանությունը չկանխարգելելու մասով պատասխանատուներից մեկը ՆԳ նախարարն է:

«Փետրվարին տեղի ունեցած իրադարձության շրջանակներում ոստիկանության կողմից կայուն պահակակետեր են սահմանվել այն անձանց տների հատվածում, որոնք որպես ռիսկային են գնահատվել ոստիկանության ծառայության կազմակերպման տեսանկյունից, և մի քանի ամիս շարունակ ոստիկանական կայուն հենակետեր են կազմակերպվել տեղերում: Բայց, կհամաձայնեք, որ մենք չենք կարող յուրաքանչյուր տան մոտ կանգնեցնել մի ոստիկան և տարիներ շարունակ պահել այդտեղ: Բնականաբար, կա օպերատիվ աշխատանք, եղել են նաև այլ պրոցեսներ և ազդակ, որ այսպիսի բան է կազմակերպվել թե՛ տեղի համայնքային ոստիկանության բաժնում, թե՛ տեղի քրեական ոստիկանության ստորաբաժանումում չեն ստացվել»,- ասաց նա:

Նախարարը հիշեցրեց, որ Արմավիրի մարզում աշխատանքն ամփոփելիս ընդգծել է, որ հանցագործությունների բացահայտվողականության մեծ տեմպեր են, ու աճ է գրանցվել, և որ այս առումով Արմավիրի մարզը բավականին լավ դիրքերում էր հանրապետական մակարդակում, բայց Արմավիրի մարզի կիսամյակային ամփոփումների ժամանակ նաև իրավապահների ուշադրությունն է հրավիրել այն բանին, որ Արմավիրի մարզում միջանձնային հարաբերությունները շարունակում են խնդրահարույց մնալ:

«Հատուկ քննարկվել է նաև փետրվարյան իրադարձությունը կոնկրետ օրինակով, որպեսզի ծառայողները կարողանան ինտենսիվորեն շարունակել իրենց աշխատանքները: Քանի որ դրանից հետո էլ կիսամյակային ամփոփման արդյունքում Վաղարշապատի ոստիկանության բաժնի պետի աշխատանքը գոհացուցիչ չի եղել, նա իմ հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Պարեկային ծառայության գումարտակի հրամանատարի աշխատանքը կրկին չի գնահատվել բավարար, և պարեկային ծառայության գումարտակի հրամանատարը իմ հրամանով ազատվել է պաշտոնից:

Հաշվի առնելով ընդհանուր առմամբ քրեական ոստիկանության բացահայտվողականության դրական տենդենցը՝ քրեական ոստիկանության մարզային վարչության պետին տրվել է խիստ հանձնարարական՝ շարունակելու միջանձնային հարաբերությունների մասով կատարվող աշխատանքը: Եվ ունեցել ենք արդեն այս իրադարձությունը, որին հաջորդել է կրկին իմ հրամանով մարզային վարչության պետի ազատումը: Այսինքն՝ եթե դիտարկենք դեպքերի տրամաբանական հաջորդականությունը և իմ բերած փաստական հիմնավորումները, կնկատեք, որ դեպքից առաջ գրեթե բոլոր ստորաբաժանումների ղեկավարներն Արմավիրի մարզում փոխվել են»,- ասաց նա:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ շարունակվում է օպերատիվ աշխատանքն այս հանցագործության առումով. «Հիմնական կատարողը բացահայտվել է, անձը տվել է ինքնախոստովանական ցուցմունք, ընդ որում՝ դա տեղի է ունեցել նաև այն ժամանակահատվածում, երբ ես գտնվել եմ Վաղարշապատի ոստիկանության բաժնում: Վստահ եմ եղել, որ պրոցեսը եղել է պատշաճ: Ես ղեկավարել եմ հանցագործության բացահայտմամբ զբաղվող օպերատիվ խումբը, և մենք շարունակելու ենք այս ուղղությամբ օպերատիվ աշխատանքի կազմակերպումը: Կլինեն այլ տվյալներ, դրանք ևս կհանրայնացնեմ, բայց հանրայնացվում է այն, ինչ փաստահենք է, ապացուցված է»:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. В Мецаморе нашли монету императора Августа
  3. Королева Испании София прилетела в Армению
  4. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  5. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  6. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  7. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  8. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода

Россия, США и Украина возобновят переговоры в ноябре

Ավելի շատ նորություններ

  1. Փարաքարում համայնքապետի սպանությունը եղել է փետրվարյան իրադարձության շարունակություն. ՆԳ նախարար