Մի քանի ամիս ոստիկանական հենակետեր են եղել. ՆԳ նախարարը՝ Փարաքարում սպանության մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ) — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Մի քանի ամիս ոստիկանական հենակետեր են եղել. ՆԳ նախարարը՝ Փարաքարում սպանության մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մանրամասներ է հայտնել Փարաքար համայնքում տեղի ունեցած սպանություններից։

«Ես առաջին պահից եղել եմ Փարաքար համայնքում, Վաղարշապատի ոստիկանության բաժնում, որ պրոցեսը կազմակերպվի այնպես, որ շատ արագ ունենանք դեպքի ամբողջական բացահայտում»,- հայտարարել է Սարգսյանը։ Նրա խոսքով, Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը եղել է որպես փետրվարին տեղի ունեցած իրադարձության շարունակություն. «Ինչքան էլ հանրային տիրույթում ասենք, որ Փարաքար համայնքում տեղի ունեցած իրադարձությունը քաղաքական մոտիվ ունի, քաղաքական իշխանությունն է կազմակերպել, բոլորը խոսակցություններ են, և այդ խոսակցությունները դառնում են ոչ փաստահեն այն պայմաններում, երբ քրեական վարույթով ունենք հստակ ապացույցներ, որ հիմնավորում են կատարված հանցագործության մոտիվ։ Եւ դա եղել է, այո, որպես փետրվարյան իրադարձության շարունակություն»։

Նախարարը մանրամասնել է, որ փետրվարյան իրադարձություններից հետո կայուն պահակակետեր են սահմանվել այն անձանց տների հատվածում, որոնք ոստիկանների կողմից ռիսկային են գնահատվել. «Մի քանի ամիս շարունակ ոստիկանական կայուն հենակետեր են կազմակերպվել տեղում։ Բայց կհամաձայնվեք, որ չենք կարող յուրաքանչյուր տան մոտ կանգնեցնել ոստիկան և տարիներ շարունակ ոստիկանին պահպանել այնտեղ։ Բնականաբար, կա օպերատիվ աշխատանք, եղել են այլ պրոցեսներ, բայց ազդակ, որ նման բան է կազմակերպվել, թե տեղի համայնքային, տեղ քրեական բաժնում չեն ստացվել»։

Ըստ նախարարի՝ իրենք շարունակում են օպերատիվ աշխատանքները. «Կլինեն այլ տվյալներ՝ դրանք ևս կհանրայնացնենք»,- ասել է նա։

Ինչ վերաբերում է սպանության նախապատրաստությանը նախարարի և ոստիկանների տեղյակ լինելուն, արձագանքելով «Հայաստան» խմբակցությունից Աննա Գրիգորյանին, Արփինե Սարգսյանն ասաց.

«Նախարարը օպերատիվ ծառայող չի, տիկին Գրիգորյան, նախարարը համայնքային ոստիկանության տեսուչ չի, նախարարությունը ոստիկանության ոլորտի քաղաքականություն մշակող մարմին է, և նախարարը ոստիկանության գործունեության քաղաքական պատասխանատուն է։ Եւ քաղաքական պատասխանատու լինելով հանդերձ, կիսամյակային ամփոփման շրջանակներում ես, օգտվելով իմ լիազորություններից, գնահատել եմ, որ Վաղարշապատի բաժինը լավ չի աշխատել, և ոստիկանության բաժնի պետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Ես իմ լիազորությունների շրջանակներում գնահատել եմ, որ պարեկային ծառայության գումարտակի հրամանատարը լավ չի աշխատել, և իմ հրամանով ազատել եմ պաշտոնից, և քրեական ոստիկանության պետին տվել եմ խիստ հանձնարարական, որ միջանձնային հարաբերությունների մասով պետք է ինտենսիվացվի քրեական ոստիկանության աշխատանքը տեղում։ Դեպքը տեղի է ունեցել, և դրան հաջորդել է Արմավիրի մարզի քրեական ոստիկանության պետի ազատում զբաղեցրած պաշտոնից»։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Մի քանի ամիս ոստիկանական հենակետեր են եղել. ՆԳ նախարարը՝ Փարաքարում սպանության մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)