Հայաստան ժամանած զբոսաշրջիկների ամրագրումները չեղարկել, գումարները չեն վերադարձրել. ՄՍՇՊՀ-ն վարույթ է հարուցել «New Nairi Hotel»-ի նկատմամբ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Հայաստան ժամանած զբոսաշրջիկների ամրագրումները չեղարկել, գումարները չեն վերադարձրել. ՄՍՇՊՀ-ն վարույթ է հարուցել «New Nairi Hotel»-ի նկատմամբ

Հայաստան ժամանած զբոսաշրջիկների ամրագրումները չեղարկել, գումարները չեն վերադարձրել. ՄՍՇՊՀ-ն վարույթ է հարուցել «New Nairi Hotel»-ի նկատմամբ

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ, «Բոմո Նաիրի» ՍՊԸ-ի («New Nairi Hotel» հյուրանոց) նկատմամբ հարուցվել է սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտման վերաբերյալ վարույթ։

Այս մասին տեղեկացրել է ՄՍՇՊՀ-ն:

«Վարույթի համար հիմք է հանդիսացել «Արարատ Նյուզ» և «Արմլուր» լրատվական գործակալությունների կայքէջերում առկա տեղեկատվությունը, որի համաձայն «New Nairi Hotel» հյուրանոցը չեղարկել է Ջենիֆեր Լոպեսի համերգին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած զբոսաշրջիկների ամրագրումները, որոնք նախoրոք ամրագրվել և վճարվել են, գումարի վերադարձ չի իրականացրել՝ պատճառաբանելով, որ ազատ սենյակներ չունեն և ամրագրումների հետ հյուրանոցը կապ չունի։

Ըստ հանձնաժողովի որոշման՝ սպառողների կողմից կատարված ամրագրումները չեղարկելու, ամրագրման համար վճարված գումարները չվերադարձնելու, ինչպես նաև բարձր գնով այլընտրանքային սենյակներ առաջարկելու առնչությամբ ընկերության վարքագիծն առերևույթ կարող է պարունակել սպառողների շահերը խախտող գործելակերպի հատկանիշներ։

Հանձնաժողովը հորդորում է նման վարքագծից տուժած քաղաքացիներին դիմել հանձնաժողով՝ տեղեկությունները ներկայացնելով [email protected] էլ․փոստի հասցեով»։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. В Мецаморе нашли монету императора Августа
  3. Королева Испании София прилетела в Армению
  4. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  5. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  6. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  7. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  8. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода

Россия, США и Украина возобновят переговоры в ноябре

Ավելի շատ նորություններ

  1. Հայաստան ժամանած զբոսաշրջիկների ամրագրումները չեղարկել, գումարները չեն վերադարձրել. ՄՍՇՊՀ-ն վարույթ է հարուցել «New Nairi Hotel»-ի նկատմամբ