Վանաձորի դատարանում մեղադրյալին դանակահարած անձը հայտնաբերվել և կալանավորվել է — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Վանաձորի դատարանում մեղադրյալին դանակահարած անձը հայտնաբերվել և կալանավորվել է

Վանաձորի դատարանում մեղադրյալին դանակահարած անձը հայտնաբերվել և կալանավորվել է

Հոկտեմբերի 27-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ սպանության գործով դատական նիստի ավարտից հետո, գործով 4 մեղադրյալներից մեկին դանակով հարվածած և փախուստի դիմած անձը արդեն հայտնաբերվել և կալանավորվել է։ 

Այս մասին Factor TV-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Քննչական կոմիտեից. «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի հատկանիշներով (սպանության փորձ): 

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»,- տեղեկացրեց Կիմա Ավդալյանը։ Հիշեցնենք՝ հոկտեմբերի 27-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստից հետո դանակահարություն է տեղի ունեցել։ Սպանության գործի քննության ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, սպանվածի եղբայրը դանակով հարվածել է գործով 4 մեղադրյալներից մեկին ու դիմել փախուստի։ Մեզ հայտնի էր դարձել, որ տուժածը վնասվածքներ է ստացել թոքի շրջանում։ Նրան վիրահատել են։ Ըստ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգի, գործը վերաբերում է 2024 թվականի հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Ստեփանավանում տեղի ունեցած սպանությանը։ Այս գործով մեղադրյալի աթոռին է 4 անձ՝ Յուրա Մկրտումյանը, Էրիկ Դադիվանյանը, Գեղամ Նազարյանը և Գոռ Նազարյանը։ Վիրավորում ստացածը Էրիկ Դադիվանյանն է։ Ըստ մեղադրանքի՝ Դադիվանյանը 2024 թվականի հուլիսի 9-ի լույս 10-ի գիշերը, ընկերների՝ Յուրա Վահրամի Մկրտումյանի, Գեղամ Հակոբի Նազարյանի, վերջինիս եղբոր՝ Գոռ Հակոբի Նազարյանի հետ, մի կողմից իր, Գեղամ և Գոռ Նազարյանների, մյուս կողմից՝ Հայկ Ռոբերտի Մաղաքյանի միջև նախկինում ունեցած տարաձայնությունների կապակցությամբ վերջինիս հետ գտնվելով անձնական անբարյացակամ հարաբերությունների մեջ, Հայկ Մաղաքյանին հացկերույթի հրավիրելու պատրվակով, սակայն իրականում նրա հետ պարզաբանումներ կատարելու ցանկությամբ, վերջինիս հրավիրել են Յուրա Մկրտումյանի ընտանիքի կողմից տնօրինվող՝ Լոռու մարզի Լոռի Բերդ բնակավայրի Անդրանիկի 5 հասցեի տուն: Հայկ Մաղաքյանը հացկերույթի համար Ստեփանավան քաղաքից գնումներ կատարելով՝ ժամանել է հիշյալ տուն, որտեղ, վերջինիս հետ նախկինում ունեցած տարաձայնությունների կապակցությամբ պարզաբանումներ կատարելու ընթացքում առաջացած վիճաբանության ժամանակ, Գեղամ և Գոռ Նազարյանները, Էրիկ Դադիվանյանը և Յուրա Մկրտումյանը Հայկ Մաղաքյանին պատժելու շարժառիթով վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ, բութ, կոշտ, ինչպես նաև կտրող շեղբ ունեցող առարկաների գործադրմամբ առնվազն 5 հարվածներ են հասցրել Հայկ Մաղաքյանի գլխի, ինչպես նաև որովայնի առաջնային և հետին մակերեսներին՝ սպանելով նրան: Այնուհետև Էրիկ Դադիվանյանը ինքնությունը չպարզված անձի և Գոռ Նազարյանի հետ վերջինիս վարած ավտոմեքենայով հիշյալ բնակարանից Հայկ Մաղաքյանի դին տեղափոխել և թաքցրել են նույն բնակավայրի «Գառադոկ» կոչվող հանդամասում՝ մասամբ այրելով դիակի հագին եղած հագուստները և դին ծածկելով հողով ու քարերով:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Վանաձորի դատարանում մեղադրյալին դանակահարած անձը հայտնաբերվել և կալանավորվել է