Երևանում նոյեմբերին կանցկացվի «Հայկական առողջապահական միջազգային ցուցահանդես 2025»-ը. Մադաթյան

Հայաստանն աշխարհին ներկայացնելու նոր հարթակ. Երևանում կանցկացվի «Հայկական առողջապահական միջազգային ցուցահանդես 2025»-ը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը։
«Հայկական առողջապահական միջազգային ցուցահանդես 2025»-ը կանցկացվի նոյեմբերի 27-30-ը՝ «Մերիդիան» Էքսպո կենտրոնում:
Երևանի քաղաքապետարանի բարձր հովանու ներքո և առաջին անգամ պետական, մասնավոր ու հասարակական կառույցները հանդես են գալիս այսպիսի համախմբմամբ։

























