Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու համար մեղադրվողներից մեկը դատապարտվել է 5 տարի 6 ամիս ազատազրկման — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու համար մեղադրվողներից մեկը դատապարտվել է 5 տարի 6 ամիս ազատազրկման

Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու համար մեղադրվողներից մեկը դատապարտվել է 5 տարի 6 ամիս ազատազրկման

Արտաքին գործերի նախարար, Ազգային ժողովի նախկին նախագահ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու համար մեղադրվողներից մարզիկ Թորգոմ Ասատրյանը դատապարտվել է 5 տարի 6 ամիս ազատազրկման:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի այսօրվա վճռով նա մեղավոր է ճանաչվել զանգվածային անկարգությունների ժամանակ բռնություն գործադրելու, ջարդ կամ հրկիզում իրականացնելու, իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելու հոդվածով:

Պատժի կրման սկիզբ կհամարվի 2023 թվականի փետրվարի 20-ը՝ կալանավորվելու օրը:

Հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմի ավարտի օրը, երբ հայտնի դարձավ եռակողմ հայտարարության ստորագրման մասին, Երևանում անկարգություններ սկսվեցին, հարձակման ենթարկվեցին Ազգային ժողովի, Կառավարության շենքերը, իսկ Ազգային ժողովի հարակից տարածքում դաժան բռնության ենթարկվեց այդ ժամանակ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը։

Դատախազությունը պարզել էր, որ Ասատրյանը նախ երկու ոտքի հարվածով գետնին է տապալել Արարատ Միրզոյանին, ապա, հրելով թիկնապահներին՝ ոտքով բազմաթիվ հարվածներ հասցրել նրան, ինչի հետևանքով Միրզոյանը կորցրել էր գիտակցությունը:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու համար մեղադրվողներից մեկը դատապարտվել է 5 տարի 6 ամիս ազատազրկման