Ռիո դե Ժանեյրոյում հանցավոր խմբավորման դեմ իրականացվել է խոշոր ոստիկանական գործողություն — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Ռիո դե Ժանեյրոյում հանցավոր խմբավորման դեմ իրականացվել է խոշոր ոստիկանական գործողություն

Ռիո դե Ժանեյրոյում հանցավոր խմբավորման դեմ իրականացվել է խոշոր ոստիկանական գործողություն

Ռիո դե Ժանեյրոյի հյուսիսային արվարձաններում «Կարմիր հրամանատարություն» խմբավորման դեմ ոստիկանական գործողության ընթացքում սպանվել է առնվազն 64 մարդ։

Քաղաքի հյուսիսային թաղամասերի հետնախորշերում «Կարմիր հրամանատարություն» նարկոկարտելի դեմ զինված գործողությունը տևել է 17 ժամ, որին մասնակցել են տարբեր ոստիկանական ստորաբաժանումներ՝ ուղղաթիռներով, իսկ հատուկ նշանակության ուժերը՝ զրահամեքենաներով։

Գրեթե 100 ձերբակալման օրդեր կատարելու գործողությանը մասնակցել է անվտանգության մոտ 2500 աշխատակից։ Համակարգված գործողությունը հանցավոր խմբավորման դեմ մեկ տարի տևած նախաքննության արդյունք է, հայտնել է ոստիկանությունը։

Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ զոհվածների մեծ մասը խմբավորման անդամներ են։ Զոհվածների թվում են 4 քաղաքացիական և ռազմական ոստիկանության աշխատակիցներ, ևս 15 ոստիկան վիրավորվել է։

Ձերբակալվել է հանցավոր գործունեության համար կասկածվող 80 անձ, այդ թվում՝ կարտելի առաջնորդներից մեկը, առգրավվել է մոտ 100 միավոր հրազեն։ Տեղական լրատվամիջոցների համաձայն՝ խմբավորման ենթադրյալ անդամները հարձակմանն արձագանքել են հրաձգությամբ, Ռիո դե Ժանեյրոյի հյուսիսում ու հարավ-արևելքում ճանապարհներ փակելով, բարիկադներ հրկիզելով և անօդաչու թռչող սարքերից նռնակներ նետելով։ Շատերը փորձել են փախչել տարածքից։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Ռիո դե Ժանեյրոյում հանցավոր խմբավորման դեմ իրականացվել է խոշոր ոստիկանական գործողություն