ՄՍԾ պաշտոնյան մեղադրվում է կաշառք ստանալու, խարդախության և պաշտոնեական կեղծիք կատարելու համար — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

ՄՍԾ պաշտոնյան մեղադրվում է կաշառք ստանալու, խարդախության և պաշտոնեական կեղծիք կատարելու համար

ՄՍԾ պաշտոնյան մեղադրվում է կաշառք ստանալու, խարդախության և պաշտոնեական կեղծիք կատարելու համար

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Թալինի տարածքային կենտրոնի ավագ սոցիալական աշխատողը մի շարք անձանց օգտին ապօրինի գործողություններ կատարելու դիմաց նրանցից որպես կաշառք տարբեր չափերի գումարներ է ստացել: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված պաշտոնատար անձը ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված՝ ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունենալու և ընտանեկան նպաստ ստանալու վերաբերյալ արձանագրություններում մի շարք անձանց բնակության վայրի, կոմունալ-կենցաղային պայմանների մասին կեղծ տեղեկություններ ներառելով, դիտավորությամբ իրականությունը խեղաթյուրելու եղանակով վերջիններիս դարձրել է ընտանեկան նպաստի շահառուներ, որի դիմաց նրանցից որպես կաշառք տարբեր չափերի գումարներ է ստացել:  

Կաշառք ստանալու, խարդախության և պաշտոնեական կեղծիք կատարելու համար Թալինի տարածքային կենտրոնի ավագ սոցիալական աշխատողին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 435-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ) և 445-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Վերջինս տվել է խոստովանական ցուցմունք և լիովին ընդունել իրեն ներկայացված մեղադրանքը: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքն ու 1.000.000 ՀՀ դրամի չափով գրավը:

Կաշառք տալու հետևանքով շահառուներին որպես նպաստ փոխանցված գումարներն ամբողջությամբ հատուցվել են նրանց կողմից: Կաշառք տված անձանց նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է գործուն զղջալու հիմքով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրությունում:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. ՄՍԾ պաշտոնյան մեղադրվում է կաշառք ստանալու, խարդախության և պաշտոնեական կեղծիք կատարելու համար