«Նոա»-ն ոչ-ոքի արդյունք գրանցեց Ջիբրալթարում

Երևանի «Նոա»-ն Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում հյուրընկալվել է Ջիբրալթարի «Լինքոլն Ռեդ Իմպս»-ինև ոչ ոքի խաղացել:
«Նոա»-ին հաջողվել է առաջինը բացել հանդիպման հաշիվը, 9-րդ րոպեին աչքի է ընկել Էտեկին: Սակայն մինչ խաղակեսի ավարտը Էտեկին սեփական տուգանային հրապարակում խախտել է խաղի կանոններն ու նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրել է մրցակցի ֆուտբոլիստ Դե Բարին: «Նոա»-ն կարողացավ գոլ խփել նաև հանդիպման ավելացված ժամանակում, սակայն մրցավարը չեղարկեց այն:
«Լինքոլն Ռեդ Իմպս»-«Նոա»՝ 1:1:


























