Քննարկվել են սողանքավտանգ վայրերում ջրահեռացման աշխատանքների վերահսկողության խստացման հարցեր — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Քննարկվել են սողանքավտանգ վայրերում ջրահեռացման աշխատանքների վերահսկողության խստացման հարցեր

Քննարկվել են սողանքավտանգ վայրերում ջրահեռացման աշխատանքների վերահսկողության խստացման հարցեր

2025 թվականի օգոստոսի 7-ին ՆԳ նախարարության փրկարար ծառայությունում տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը, որը նախագահում էր ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։

Ներկա են եղել Փրկարար ծառայության տնօրենի տեղակալները, պատասխանատու ստորաբաժանումների և շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Կամո Ցուցուլյանը ողջունելով ներկաներին` կարևորել է նման քննարկումներն ու դրանց արդյունքում սերտացող համագործակցությունը: Նա նշել է, որ աշխատանքային խմբի տարբեր ուղղվածության մասնագետների համագործակցությունը կնպաստի ռիսկերը կառավարելու և մարտահրավերներն արդյունավետ դիմագրավելու գործին:

Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետ Գուրգեն Մարտիրոսյանը ներկայացրել է օրակարգային հարցերը, որից հետո ծավալվել է ակտիվ քննարկում։

Նիստի ընթացքում միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամների կողմից բարձրացվել են խնդրահարույց հարցեր և առաջարկվել առարկայական լուծումներ:

Քննարկվել են նաև սողանքների ցանկից դուրս մնացած տարածքներում հետազոտությունները շարունակելու անհրաժեշտությունը, սողանքավտանգ վայրերում անտառապատման և ջրահեռացման աշխատանքների իրականացման հնարավորությունները, անտառածածկ հատվածներում` ապօրինի ծառահատումների նկատմամբ վերահսկողության խստացումը և այլ հարցեր:

Ամփոփելով նիստը՝ Կամո Ցուցուլյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին ու շեշտել, որ աղետների ռիսկի թիրախային կառավարումը պահանջում է հետևողական մոտեցում և հենց նման քննարկումների արդյունքում են գտնվում խնդիրների լուծման նոր` ավելի արդյունավետ եղանակներ։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. В Мецаморе нашли монету императора Августа
  3. Королева Испании София прилетела в Армению
  4. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  5. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  6. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  7. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  8. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода

Россия, США и Украина возобновят переговоры в ноябре

Ավելի շատ նորություններ

  1. Քննարկվել են սողանքավտանգ վայրերում ջրահեռացման աշխատանքների վերահսկողության խստացման հարցեր