Ձերբակալվել է Լուվրի կողոպուտի 2 կասկածյալ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Ձերբակալվել է Լուվրի կողոպուտի 2 կասկածյալ

Ձերբակալվել է Լուվրի կողոպուտի 2 կասկածյալ

Ֆրանսիայի իշխանությունները ձերբակալել են անցյալ շաբաթ Լուվրում կատարված կողոպուտի գործով երկու կասկածյալի՝ հայտնել են տեղական ԶԼՄ-ները: Փարիզի դատախազությունը հաստատել է լուրը:

AFP-ի աղբյուրի փոխանցմամբ՝ կասկածյալներից մեկը ձերբակալվել է Փարիզի «Շառլ դը Գոլ» օդանավակայանում, երբ պատրաստվելիս է եղել նստելու Ալժիր մեկնող ինքնաթիռը: Մյուսը ձերբակալվել է կարճ ժամանակ անց՝ Փարիզի արվարձաններից մեկում:

Ըստ Parisien-ի՝ տղամարդիկ Փարիզի Սեն ՍենԴենի արվարձանից են եղել և նախկինում եղել են ոստիկանության հսկողության տակ: Կողոպուտին մասնակցել է չորս դիմակավորված անձ, որոնցից երկուսը ներխուժել է շենք: Քննիչները կարծում են, որ նրանք պրոֆեսիոնալ հանցագործներ են, քանի որ գործել են լավ մտածված ծրագրով և հստակ իմացել, թե ինչ զարդեր են տանելու:

Լուվրի կողոպուտը տեղի է ունեցել անցած կիրակի: Օրը ցերեկով: Աշխարհի ամենաշատ այցելուներ ունեցող թանգարանից գողացել են 88 մլն եվրոյի (ավելի քան 100 մլն դոլար) պատմական արժեքներ:

Ֆրանսիայի արդարադատությաննախարարը խոստովանել է, որ անվտանգության համակարգերը «չեն աշխատել», և դա հսկայական վնաս է հասցրել երկրին:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Ձերբակալվել է Լուվրի կողոպուտի 2 կասկածյալ