Պատարագ գնալն ուղղակի ցանկություն է, որը կարող է ունենալ յուրաքանչյուրը, այդ թվում՝ վարչապետը. Սրբուհի Գալյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Պատարագ գնալն ուղղակի ցանկություն է, որը կարող է ունենալ յուրաքանչյուրը, այդ թվում՝ վարչապետը. Սրբուհի Գալյան

Պատարագ գնալն ուղղակի ցանկություն է, որը կարող է ունենալ յուրաքանչյուրը, այդ թվում՝ վարչապետը. Սրբուհի Գալյան

Իրականում եկեղեցու գործերին ոչ ոք չի միջամտում, երկրորդ կողմը մեդալի այն է, որ եկեղեցին, ունենալով մեծ դեր մեր քաղաքացիների կյանքում, իրականում տալիս է հնարավորություն քաղաքացիներին ոչ թե միջամտելու, այլ որոշելու, թե ինչ կերպ վարվեն կոնկրետ իրավիճակում: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը Հովհաննավանքում մատուցված պատարագին:

Ինչ վերաբերում է այն քննադատություններին, թե Նիկոլ Փաշինյանը, մասնակցելով պատարագին, սահմանադրական կարգ է խախտել, Գալյանը նշեց հետևյալը. «Եկեղեցին սահմանադրական կարգ հասկացության մեջ ընդհանրապես չի մտնում, երկրորդ՝ վարչապետի կամ որևէ այլ պաշտոնատար անձի լիազորությունների շրջանակներից դուրս է պատարագի գնալը, դա ուղղակի ցանկություն է, որը կարող է ունենալ յուրաքանչյուրը, այդ թվում՝ վարչապետը: Ինչո՞վ է դա միջամտություն եկեղեցու գործերին: 

Ես ձեզ խնդրում եմ՝ այն, ինչ տեղի է ունենում կոնկրետ անհատների հետ, որոնք հանդիսանում են եկեղեցական սպասավորներ, երբեք չկապել եկեղեցու հետ»:

Արդարադատության նախարարն անդրադարձավ նաև սահմանադրական փոփոխություններին:

«Նորությունն այն է, որ Սահմանադրական խորհրդի նիստերը հաճախակի են հրավիրվում, և վերջին նիստի ընթացքում մի քանի հարց դրվել է քվեարկության, և Սահմանադրական խորհուրդը որոշել է որոշակի ձևակերպումների հետ կապված հարցերը, թե ինչպիսին պետք է լինեն Սահմանադրության տեքստում: Մենք առաջիկա երկու շաբաթների ընթացքում արդեն կսկսենք իրազեկման արշավը, և բոլոր այն դրույթները, որոնց վերաբերյալ կա խորհրդի քվեարկությունը, կներկայացնենք հանրությանը: Նախաբանը և առաջին գլուխը դեռևս չեն քննարկվել»,- նշեց Սրբուհի Գալյանը:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Պատարագ գնալն ուղղակի ցանկություն է, որը կարող է ունենալ յուրաքանչյուրը, այդ թվում՝ վարչապետը. Սրբուհի Գալյան