Սովորական սպառազինությունների արդյունավետ վերահսկման ռեժիմը կարևոր է խաղաղության և անվտանգության պահպանման գործում — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Սովորական սպառազինությունների արդյունավետ վերահսկման ռեժիմը կարևոր է խաղաղության և անվտանգության պահպանման գործում

Սովորական սպառազինությունների արդյունավետ վերահսկման ռեժիմը կարևոր է խաղաղության և անվտանգության պահպանման գործում

ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի Առաջին կոմիտեի սովորական սպառազինությունների թեմատիկ քննարկման ժամանակ ՀՀ պատվիրակությունն ընդգծել է սովորական սպառազինությունների արդյունավետ վերահսկման ռեժիմի կարևորությունը միջազգային և տարածաշրջանային մակարդակներում խաղաղության և անվտանգության պահպանման գործում։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունը:

«Պատվիրակությունը վերահաստատել է նաև ՀՀ պատրաստակամությունը համագործակցել համախոհ պետությունների հետ՝ համապատասխան միջազգային հարթակներում մահաբեր ինքնավար ռազմական համակարգերի փոխանցման խնդիրները հասցեագրելու համար։ Պատվիրակությունը նաև ընդգծել է, որ այդ համակարգերի անպատասխանատու փոխանցումը կարող է ունենալ սահմաններ չճանաչող բացասական հետևանքներ և կարող է սպառնալ բոլոր պետությունների անվտանգությանը։

Այս առումով, փոխանցման յուրաքանչյուր որոշում պետք է հիմնավորված լինի ռիսկերի խիստ գնահատմամբ, որպեսզի այդ համակարգերը չհայտնվեն միջազգային խաղաղությանը սպառնալիք ներկայացնողների ձեռքերում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Սովորական սպառազինությունների արդյունավետ վերահսկման ռեժիմը կարևոր է խաղաղության և անվտանգության պահպանման գործում