Հրդեհ՝ Երևանում. Հալաբյան փողոցի շենքերից մեկի էլեկտրաենթակայանում հրդեհ է բռնկվել

Այսօր՝ օգոստոսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ագզային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում էլեկտրաենթակայան է այրվում:
Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Աղբյուր՝ Գագիկ Շամշյան


























