Փաթեթներով թմրամիջոց տեղադրող երիտասարդ է կալանավորվել․ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Փաթեթներով թմրամիջոց տեղադրող երիտասարդ է կալանավորվել․

Փաթեթներով թմրամիջոց տեղադրող երիտասարդ է կալանավորվել․

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել է տեղեկություն, որ Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ 28-ամյա երիտասարդն ապօրինի ձեռք է բերում թմրամիջոց և իր կողմից շահագործվող «Օպել» մակնիշի ավտոմեքենայով դրանք տեղադրելով իրացնում Հրազդան և Չարենցավան քաղաքների տարբեր վայրերում, մասնավորապես` Չարենցավանի «Գանգրահեր տղան» արձանի մոտակայքում։
ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հուլիսի 31-ին` ժամը 20.15-ին, Կոտայքի մարզի Ֆանտան գյուղում երիտասարդը ձերբակալվեց և մեքենայով հանդերձ տեղափոխվեց վարչություն: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մոխրացված հետքերով երկու կաթուցիչ և մարիխուանայի նմանվող զանգված։
«Պարզվել է, որ նույն օրը տելեգրամյան մի օգտատիրոջ հետ պայմանավորվել և իրացնելու նպատակով Ձորաղբյուր գյուղի տարածքից վերցրել է մեկ գրամանոց 40 փաթեթ, որոնք տեղադրել է Չարենցավանի և Հրազդանի տարբեր վայրերում, ինչի համար օգտատերն իրեն պետք է յուրաքանչյուրի համար վճարեր 9 դոլար:
Երիտասարդն ու կազմված փաստաթղթերն ուղարկվել են Չարենցավանի քննչական բաժին։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված ապացուցողական գործողությունների արդյունքում Հրազդանում և Չարենցավանում հայտնաբերվել է մարիխուանայով լցված և արդեն տեղադրված 18 փաթեթ։
Երիտասարդի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. В Мецаморе нашли монету императора Августа
  3. Королева Испании София прилетела в Армению
  4. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  5. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  6. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  7. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  8. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода

Россия, США и Украина возобновят переговоры в ноябре

Ավելի շատ նորություններ

  1. Փաթեթներով թմրամիջոց տեղադրող երիտասարդ է կալանավորվել․