Կարգալույծ եղած կաթողիկոսը ինձ չի կարող կարգալույծ անել. Հովհաննավանքում իրավիճակը լարված է — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Կարգալույծ եղած կաթողիկոսը ինձ չի կարող կարգալույծ անել. Հովհաննավանքում իրավիճակը լարված է

Կարգալույծ եղած կաթողիկոսը ինձ չի կարող կարգալույծ անել. Հովհաննավանքում իրավիճակը լարված է

Հովհաննավանք են ժամանել հոգևորականներ, իրավիճակը լարված է: Օրեր առաջ կարգալույծ հռչակված Տեր Արամը հրաժարվում է լքել եկեղեցու տարածքը։

Նա, դիմելով հոգևորականներին, ասաց. «Կարգալույծ եղած կաթողիկոսը ինձ չի կարող կարգալույծ անել»:

Հոգևորականներից մեկը նշեց, որ ծանուցագրի համաձայն՝ ժամը 15:00-ին Տեր Արամը պետք է դուրս գար եկեղեցուց:

Տեր Արամը նշեց, որ չի ընդունում ծանուցագիրը: «Ո՞ւմ ասածն եք փոխանցում, դիվանատա՞ն: Ով տվել է, տարեք հետ տվեք իրեն, ես այդ կառույցը չեմ հարգում»,- ասաց նա: 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Տեր Արամ քահանա Ասատրյանը կարգալույծ է հռչակվել: Նա գրառում էր կատարել սոցցանցի իր էջում՝ բոլորին կիրակի օրը հրավիրելով Սուրբ Հովհաննավանք՝ մասնակցելու Սուրբ և Անմահ Պատարագի։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս կիրակի մասնակցելու է Հովհաննավանքում Տեր Արամի մատուցած պատարագին: 

Վարչապետը նախօրեին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել էր խնդրին՝ նշելով, որ կարգալույծը չի կարող կարգալույծ անել՝ իր կուսակրոնության ուխտը խախտած լինելու ակնհայտ փաստի բերումով: Փաշինյանն ասել էր, որ Տեր Արամի ձեռքից հաղորդություն կընդունի:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Կարգալույծ եղած կաթողիկոսը ինձ չի կարող կարգալույծ անել. Հովհաննավանքում իրավիճակը լարված է