Ավինյանը՝ Նուբարաշենի աղբավայրում վերամշակման գործարան կառուցելու խնդրի մասին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Մայրաքաղաք

Ավինյանը՝ Նուբարաշենի աղբավայրում վերամշակման գործարան կառուցելու խնդրի մասին

Ավինյանը՝ Նուբարաշենի աղբավայրում վերամշակման գործարան կառուցելու խնդրի մասին

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ Նուբարաշենի աղբավայրում նոր վերամշակման գործարան կառուցելու խնդրին։

«Երբ խոսում ենք  Նուբարաշենի աղբավայրի մասին, առաջին արձանագրումը, որ պետք է անենք, այն է, որ Երևան քաղաքը այդ խնդիրն ունի արդեն իսկ 75 տարի։ Ես վստահ եմ՝ նույնիսկ Խորհրդային Միության տարիներին ինչ-որ խոսակցություններ եղել են, որ ինչ-որ լուծումներ պետք է փնտրենք և գտնենք, բայց չեն արվել։ Մենք ի՞նչ ենք անում. մենք զուգահեռ երեք ուղղությամբ ենք շարժվում. առաջին ուղղությունը՝ մենք հայտարարում ենք երկփուլ մրցույթ, որի տրամաբանությունը ասում է հետևյալը. հարգելի ընկերություններ, ովքեր որ ունեն փորձառություն աղբի վերամշակման գործարան կառուցելու, կառավարելու, տվեք ձեր առաջարկները առաջին փուլի համար, որից հետո կամբողջացնենք և կդնենք երկրորդ փուլի ավարտական վերամշակման գործարանի մրցույթը։

Երկրորդ պրոցեսն այն է, որ ՏԿԵ նախարարության հետ ընդհանուր ֆորմատով, միջազգային ֆինանսական մեր գործընկերների հետ փորձում ենք ճանապարհ գտնել կրկին նույն նպատակի համար, և մենք շեշտել ենք՝ որ ճանապարհով որ ավելի արագ և արդյունավետ կհասնենք լուծմանը, մենք այդ ճանապարհով էլ գնալու ենք։

Եվ երրորդ խնդիրը, որը դրվել է, այն է, որ Նուբարաշենի եղած աղբավայրի որոշակի, այսպես ասած, նախնական վերամշակման պրոցեսի հետ կապված նոր ծրագիր պետք է ներկայացնենք»,- ասաց նա։

Ավելին՝ Մայրաքաղաք

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Рейсы Ереван — Капан временно приостановили
  6. Начались съёмки фильма об Араме Асатряне
  7. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  8. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

Ավելի շատ նորություններ

  1. Ավինյանը՝ Նուբարաշենի աղբավայրում վերամշակման գործարան կառուցելու խնդրի մասին