«Ուիգմոր» բժշկական կենտրոնում արձանագրվել է 15-ամյա տղայի մшհը․ դեպքի վայրում՝ ճաղավանդակի վրա, հայտնաբերվել է պարան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

«Ուիգմոր» բժշկական կենտրոնում արձանագրվել է 15-ամյա տղայի մшհը․ դեպքի վայրում՝ ճաղավանդակի վրա, հայտնաբերվել է պարան

«Ուիգմոր» բժշկական կենտրոնում արձանագրվել է 15-ամյա տղայի մшհը․ դեպքի վայրում՝ ճաղավանդակի վրա, հայտնաբերվել է պարան

Հոկտեմբերի 22-ին, ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 9:30-ի սահմաններում «Ուիգմոր» բժշկական կենտրոն է ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել տղա երեխա, որի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Տեղում պարզվել է, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել Երևանի Ավան վարչական շրջանի բնակարաններից մեկից, որից հետո ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Ավանի բաժին։

Հիվանդանոց են ժամանել ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները, ովքեր պարզել են, որ մահացածը 15-ամյա Մ.-ն է, ում կախված վիճակում հայտնաբերել են ծնողները, կտրել են պարանը, ապա տեղափոխել «Ուիգմոր» մոր և մանկան բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկները արձանագրել են երեխայի մահը։

Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում փաստաթուղթ է կազմվել, որը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում ճաղավանդակի վրա հայտնաբերել են պարան, որով, ըստ նախնական տեղեկությունների, տղան կախվել է։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. «Ուիգմոր» բժշկական կենտրոնում արձանագրվել է 15-ամյա տղայի մшհը․ դեպքի վայրում՝ ճաղավանդակի վրա, հայտնաբերվել է պարան