Լանջիկ բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի մասնակից վարորդը դատապարտվել է ազատազրկման՝ 7 տարի 4 ամիս ժամկետով. Գլխավոր դատախազություն — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Լանջիկ բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի մասնակից վարորդը դատապարտվել է ազատազրկման՝ 7 տարի 4 ամիս ժամկետով. Գլխավոր դատախազություն

Լանջիկ բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի մասնակից վարորդը դատապարտվել է ազատազրկման՝ 7 տարի 4 ամիս ժամկետով. Գլխավոր դատախազություն

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ 2023 թվականի օգոստոսի 17-ին հանրային քրեական հետապնդում է հարուցվել Լանջիկ բնակավայրի մոտակայքում 2023 թվականի օգոստոսի 14-ին տեղի ունեցած ավտովթարի մասնակից-վարորդ Հ.Պ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ): Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։
Քրեական վարույթով պարզվել էր, որ 2023 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 00:20-ի սահմաններում, Հ.Պ.-ն, իր վարած «Զիլ - ՄՄԶ-554Մ» մակնիշի ավտոմեքենայով, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, տրանսպորտային միջոցը դուրս է բերել հանդիպակաց երթևեկելի ուղեմաս, ինչի արդյունքում տեղի է ունեցել բախում «Վոլկսվագեն Քրաֆթեր» մակնիշի ավտոմեքենայի հետ՝ անզգուշությամբ առաջացնելով 12 մարդու մահ, 4 անձի առողջությանն անզգուշությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ:

Դատախազը 2024 թվականի մայիսի 31-ին վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ հանձնել էր Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Դատարանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 20-ի դատավճռով՝ Հ.Պ.-ն մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով. նրա նկատմամբ որպես պատիժ է նշանակվել ազատազրկումը՝ 7 տարի 4 ամիս ժամկետով:

Աղբյուր՝ Փաստինֆո

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Լանջիկ բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի մասնակից վարորդը դատապարտվել է ազատազրկման՝ 7 տարի 4 ամիս ժամկետով. Գլխավոր դատախազություն