«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից եռաֆազ և միաֆազ էլեկտրոնային բազմասակագնային դարձափոխիչային հաշվիչների ձեռքբերման նպատակով
շուկայի նախնական ուսումնասիրություն կատարելու վերաբերյալ.
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց եռաֆազ և միաֆազ էլեկտրոնային բազմասակագնային դարձափոխիչային հաշվիչների ձեռքբերման համար:
Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն, կատարել գնահարցումներ և ոլորտի հնարավոր լայն շրջանակի տնտեսվարող սուբյեկտներից ստանալ գնառաջարկներ:
Գնահարցումներ կատարելու նպատակով Ընկերությունը առաջարկում է մասնակցության ցանկություն կամ հետաքրքրվածություն դրսևորող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին մինչև սույն թվականի օգոստոսի 12-ը ներառյալ ստորև նշված էլեկտրոնային փոստի հասցեով ներկայացնել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, կոնտակտային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն:
Սահմանված ժամկետի ավարտից հետո գնահարցման հետագա գործընթացը ապահովելու նպատակով Ընկերության ներկայացուցիչը կապ կհաստատի բոլոր այն տնտեսավարող սուբյեկտների հետ, որոնք շահագրգռված են մասնակցելու ծանուցմամբ նշված գործընթացին:
ՀԷՑ-ը հրավիրում է մասնակցելու էլեկտրոնային հաշվիչների գնման գործընթացին
Հրապարակվել է: 14:28, 7 Օգոստոս 2025