Առաջարկում ենք էլեկտրոնային եղանակով գործարքների կնքում, եթե խոսքը վերաբերում է խառը պայմանագրերին. Ղազարյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Առաջարկում ենք էլեկտրոնային եղանակով գործարքների կնքում, եթե խոսքը վերաբերում է խառը պայմանագրերին. Ղազարյան

Խորհրդարանը քննարկում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: 

Հիմնական զեկուցող, Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի խոսքով՝ միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում նախաձեռնել են օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով առաջարկում են էլեկտրոնային եղանակով գործարքների կնքում, եթե խոսքը վերաբերում է խառը պայմանագրերին:

«Այս նախագծով հնարավորություն ենք ընձեռում դրանք կնքելու առանց նոտարական կարգով վավերացման»,- պարզաբանեց Ղազարյանը:

Ըստ նրա՝ այս պայմանագրերի կնքման արդյունքում արդեն պետական գրանցման դիմումները ներկայացվելու են համապատասխանաբար բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից, որոնք Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային համակարգում լինելու են հաշվառված, և այդ կարգը նույնպես սահմանվելու է Կառավարության որոշմամբ:

«Պատկերացրեք՝ քաղաքացիները, չլինելով ՀՀ-ում, լինելով աշխարհի ցանկացած վայրում, հնարավորություն են ունենալու այս նախագիծը կյանքի կոչելու արդյունքում կնքելու գործարքները ցանկացած վայրից և ստանալու իրենց գրանցման վկայականները՝ կլինի դա գնման իրավունքի վկայական, թե սեփականության իրավունքի վերաբերյալ»,- նշեց Ղազարյանը:

Նա ընդգծեց՝ խոսքը իմպերատիվ կարգավորման մասին չէ, այսինքն՝ բոլոր այն դեպքերում, երբ քաղաքացին կցանկանա իր գործարքը կնքել նոտարական վավերացմամբ, ապա վերջինս այս նախագծի արդյունքում չի զրկվում այդ հնարավորությունից, պարզապես ունենում է ընտրության հնարավորություն՝ կամ կնքելու Կառավարության սահմանած տիպային ձևով պայմանագիրը՝ առանց նոտարական վավերացման, կա՛մ գնալ նոտար և ունենալ նոտարական վավերացմամբ պայմանագիր:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Առաջարկում ենք էլեկտրոնային եղանակով գործարքների կնքում, եթե խոսքը վերաբերում է խառը պայմանագրերին. Ղազարյան