Մանվել Գրիգորյանի ժառանգներից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց

2022 թվականի հունիսի 28-ին Գլխավոր դատախազության կողմից դատարան էր ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմում՝ ընդդեմ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի ժառանգների և նրան փոխկապակցված անձանց:

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի հոկտեմբերի 10-ի վճռով մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության հայցը:

«Մասնավորապես, վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Մանվել Գրիգորյանի ժառանգներից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվեն հետևյալ գույքերը՝

Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Մաշտոցի փողոցում գտնվող տարածքը.

Վաղարշապատ համայնքի Ալավերդյան փողոցում գտնվող բնակելի տունը.

Արմավիրի մարզի Արշալույս համայնքում գտնվող կիսակառույց բնակելի տունը.

Վաղարշապատ համայնքի Սպարապետ Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող բնակելի տունը.

Վաղարշապատ համայնքի Անդրանիկ թաղամասում գտնվող բնակելի տունը.

Վաղարշապատ համայնքի Չարենց 1-ին թաղամասում գտնվող բնակելի տունը.

Վաղարշապատ համայնքի Ա.Մանուկյան թաղամասում գտնվող կիսակառույց բնակելի տունը.

Արմավիրի մարզի Արշալույս բնակավայրի 17 փողոցում գտնվող հողամասը.

Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասի Զ.Անդրանիկի պողոտայում գտնվող հասարակական կառուցապատման հողամասը.

MAYBACH մակնիշի ավտոմեքենան.

TOYOTA LC 200 4.0 մակնիշի ավտոմեքենան, GAZ 22 մակնիշի ավտոմեքենան, GAZ 24 մակնիշի ավտոմեքենան, GAZ 24-02 մակնիշի ավտոմեքենան և MOSKVICH 407 մակնիշի ավտոմեքենան.

Գինու, կոնյակի գործարանին տրված 254 միլիոն դրամի փոխառության պահանջի իրավունքը.

Բաց բաժնետիրական ընկերությանը տրված 33 միլիոն դրամի փոխառության պահանջի իրավունքը.

Երկու բանկերում առկա շուրջ 9 հազար ԱՄՆ դոլարի ավանդը.

Բաց բաժնետիրական ընկերությանը տրված 14 միլիոն 592 հազար դրամի փոխառության պահանջի իրավունքը.

Էջմիածնի «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանին տրված 4 միլիոն 777 հազար դրամի փոխառության պահանջի իրավունքը.

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 15,9456% բաժնեմասը.

Բանկում առկա 14 միլիոն 715 հազար դրամի և 300 ԱՄՆ դոլարի ավանդները.

224 հազար դրամ՝ որպես օրինական եկամուտներով չհիմնավորվող ծախս.

14 միլիոն 654 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ:

Հայցադիմումի մերժված մասով Գլխավոր դատախազությունը կներկայացնի վերաքննիչ բողոք»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Մանվել Գրիգորյանի ժառանգներից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց