Կոյուղատարներում շաբաթական 400 վթար է լինում, որոնք տեր չունեն. Ավինյանը՝ հրատապ միջոցներ ձեռնարկելու մասին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Մայրաքաղաք

Կոյուղատարներում շաբաթական 400 վթար է լինում, որոնք տեր չունեն. Ավինյանը՝ հրատապ միջոցներ ձեռնարկելու մասին

Կոյուղատարներում շաբաթական 400 վթար է լինում, որոնք տեր չունեն. Ավինյանը՝ հրատապ միջոցներ ձեռնարկելու մասին

Մեր չմարվող և չհանգող խնդիրների շարքում են կոյուղատար համակարգում  անվերջանալի վթարները, որոնց համար կրկին ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանն ուղիղ պատասխանատվություն չի կրում, բայց ակնկալիքներ կան նաև Երևանի քաղաքապետարանից: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով կոյուղատար համակարգի վթարներին:

«Մենք հաջորդ տարվա համար մոտ 300 մլն դրամ դրել ենք հրատապ կոմունալ բյուջե, որը պետք է կարողանանք հրատապություն պահանջող որոշակի խնդիրներ լուծել, բայց, կարծում եմ՝ նաև պետք է իրավական ձևակերպումը հասկանանք, որովհետև մենք պարբերաբար այս ուղղությամբ գումարներ ենք ծախսում»,- ասաց նա:

Ըստ Ավինյանի՝ կոյուղատար համակարգում շաբաթական 400 վթար է լինում, որոնք «տեր չունեն», և Երևանի քաղաքապետարանը պարտավորություն է ստանձնում սպասարկել դրանք: Ավինյանը նաև կարծում է՝ Կառավարության գործընկերների, «Վեոլիա ջրի», Ջրային կոմիտեի հետ պետք է քննարկել և պարզել, թե խնդրի տերը ով է:

«Եթե ուզում են՝ մենք լինենք, դրա իրավական ձևակերպումները տանք… Ես օրական մոտավորապես մի 5 նամակ ստանում եմ տարբեր տեղեր կոյուղիների վթարների վերաբերյալ: Չնայած, էլի եմ ասում՝ կոյուղիները, ամբողջ ցանցը պետական գույք է, մի մասը հանձնված է «Վեոլիա ջրին», մի մասը հանձնված չէ: Մենք ինչ-որ լուծումներ պետք է գտնենք այդտեղ»,- ասաց նա:

Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի դիտարկմանը, թե անհրաժեշտ է գույքագրում իրականացնել, Ավինյանը պատասխանեց. «Լա՛վ, երեք տարի է՝ գույքագրում ենք։ Իմպերատիվ որոշել եմ՝ 300 մլն դրամ պետք է հաջորդ տարի հատկացնենք՝ անկախ գույքագրումից, իրավական որևէ ձևակերպումից, մեր գո՞ւյքն է, թե՞ չէ, մենք պե՞տք է սպասարկենք, թե՞ չէ. մարդիկ մեզանից ակնկալիքներ ունեն»։

Ավելին՝ Մայրաքաղաք

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Рейсы Ереван — Капан временно приостановили
  6. Начались съёмки фильма об Араме Асатряне
  7. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  8. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

Ավելի շատ նորություններ

  1. Կոյուղատարներում շաբաթական 400 վթար է լինում, որոնք տեր չունեն. Ավինյանը՝ հրատապ միջոցներ ձեռնարկելու մասին