Եթե խնդիրը չլուծվեց, մի օր այդ շենքերը փլուզվելու են. Ավինյանը՝ 4-րդ կարգի վթարային շենքերի մասին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Մայրաքաղաք

Եթե խնդիրը չլուծվեց, մի օր այդ շենքերը փլուզվելու են. Ավինյանը՝ 4-րդ կարգի վթարային շենքերի մասին

Եթե խնդիրը չլուծվեց, մի օր այդ շենքերը փլուզվելու են. Ավինյանը՝ 4-րդ կարգի վթարային շենքերի մասին

Երևանի քաղաքապետարանի՝ հոկտեմբերի 20-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ Արզումանյան 10 և 17 հասցեներում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքերի վերակառուցման ծրագրին։

«Որոշ մարդիկ չեն գիտակցում, որ ապրում են 4-րդ կարգի վթարային շենքում, շենքը կարող է փլուզվել, և որ Երևանի քաղաքապետարանն այստեղ ուղիղ պարտավորություն և պարտականություն չունի: Սա անում ենք, որովհետև հասկանում ենք՝ մարդկանց անվտանգությունն ամենից վեր է,- ասաց նա և հավելեց,- 4-րդ կարգի վթարային շենքում բնակարաններն ու հասարակական տարածքն արժեն 0 դրամ, որովհետև այն փլուզման ենթակա է»:

Ավինյանը հիշեցրեց, որ քաղաքապետարանն առաջարկել էր բնակիչներին վերաբնակեցման ծրագիր, որի շրջանակում այդ հասցեներում պետք է կառուցվի նոր շենք, և բնակիչները պետք է ապահովվեին նոր բնակարաններով։

«Զրո դրամը պետք է դառնար բնակարան, և բոլոր այն մարդիկ, որոնք դատական գործընթացներով խնդիր են ստեղծում, թող իրենց պատասխանատվության բաժինը գիտակցեն»,- ասաց նա։

Ավինյանը նշեց՝ իրեն չի հետաքրքրում հայցադիմումների մերժման պատճառը՝ լինի դա տեխնիկակա՞ն, թե՞ այլ բնույթի։ Ըստ նրա՝ հնարավոր է՝ բնակիչները չեն գիտակցում փլուզման վտանգը։

«Ասեմ՝ ինչ է դրա վերջը. եթե խնդիրը չլուծվեց, մի օր այդ շենքերը փլվելու են, ուղղակի փլվելու են, ու պատասխանատվությունը, այո՛, լինելու է առաջին հերթին նրանց վրա, ովքեր ամեն կերպ խոչընդոտում են ծրագրի իրականացումը»,- հայտարարեց նա։

Տիգրան Ավինյանը նաև հիշեցրեց, որ նախորդ տարի 70 բնակարան է հատկացվել 70 ընտանիքի:

«Բոլոր այն մարդիկ, որոնք դիմադրում են, նրանց հետ միայն փորձաքննություններով և գնահատված արժեքով հարցը կլուծվի: Չի կարելի այդ կերպ վերաբերվել: Հանրային վտանգավորություն ունեցող շենքեր են դրանք»,- ասաց նա:

Ավելին՝ Մայրաքաղաք

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Рейсы Ереван — Капан временно приостановили
  6. Начались съёмки фильма об Араме Асатряне
  7. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  8. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

Ավելի շատ նորություններ

  1. Եթե խնդիրը չլուծվեց, մի օր այդ շենքերը փլուզվելու են. Ավինյանը՝ 4-րդ կարգի վթարային շենքերի մասին