Վարդան Ղուկասյանին մեկուսացրել են իր սենյակում․ Գյումրիի քաղաքապետի խորհրդական

ԱԱԾ-ի և ոստիկանության ծառայողները գործողություններ են իրականացնում Գյումրիի քաղաքապետարանում։
Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խորհրդական Լիլիթ Աղեկյանը։
«Եկել մտել են քաղաքապետարան, քաղաքապետին մեկուսացրել են իր սենյակում, խուզարկություն են իրականացնում, փորձում են փաստաթղթեր տանել։ Ժողովրդի կեսը ներսում է, կես` դրսում, քաղաքապետարանի աշխատանքը պարալիզացված է,- ասաց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիի քաղաքապետարանում գործողություններն իրականացնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։

























