Հոկտեմբերի 4-ին Արտաշատը նշում է հիմնադրման 2214-ամյակը տոնական միջոցառումներով և համերգով

Հոկտեմբերի 18-ին Արտաշատ քաղաքում մեծ շուքով կնշվի Արտաշատի հիմնադրման 2214-ամյակը։
Տոնական միջոցառումների պաշտոնական արարողությունը կմեկնարկի ժամը 16:30-ին՝ Արտաշատի թատրոնամերձ հրապարակում։
Ժամը 19:30-ին քաղաքի կենտրոնական հրապարակում կկայանա տոնական շքեղ համերգ՝ Արման Հովհաննիսյանի և Կարեն Սևակ բենդի մասնակցությամբ։
Ժամը 12:00-ից կգործի նաև տեղական արտադրանքի տոնավաճառ, որտեղ կցուցադրվեն տարածաշրջանի լավագույն արտադրատեսակները։
Սիրով հրավիրում ենք բոլորին մասնակցելու Արտաշատի օրվա տոնակատարություններին և կիսելու քաղաքի տոնական տրամադրությունը։

























