Մեկնարկում է «ՀՀ 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի հայտերի ընդունման փուլը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Մեկնարկում է «ՀՀ 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի հայտերի ընդունման փուլը

Մեկնարկում է «ՀՀ 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի հայտերի ընդունման փուլը

ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկում է ՀՀ 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքի ընտրության մրցույթը:

Մրցույթի նպատակներն են`

  • աջակցել մարզային երիտասարդական կյանքի ակտիվացմանը, երիտասարդների կարողությունների բացահայտմանը և համակողմանի զարգացմանը, երիտասարդների՝ որպես ՀՀ ակտիվ և պատասխանատու քաղաքացիների ինքնադրսևորմանն ու կայացմանը,
  • խթանել տեղական ինքնակառավարման մարմինների կողմից երիտասարդական քաղաքականության ոլորտում իրականացվող աշխատանքների և ծրագրերի ծավալների մեծացումը,
  • նպաստել համայնքային երիտասարդական ենթակառուցվածքների ստեղծմանը և զարգացմանը (համայնքային երիտասարդական կենտրոններ և երիտասարդական տարածքներ (միջավայրեր), քաղաքացիական հասարակության կառույցներ և այլն),
  • նպաստել միջհամայնքային երիտասարդական կենտրոնների և երիտասարդական տարածքների (միջավայրերի) ցանցի ստեղծմանն ու համագործակցության զարգացմանը,
  • խրախուսել տեղական երիտասարդական աշխատանքի կազմակերպումն ու զարգացումը, երիտասարդական նորարարական գաղափարներիկյանքի կոչումը,
  • օժանդակել միջազգային համագործակցության հաստատմանն ու զարգացմանը։

Մրցույթին կարող են մասնակցել քաղաքային բնակավայր ունեցող համայնքները կամ դրանց կազմում ներառված առանձին քաղաքային բնակավայրերը։

Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված և երիտասարդական մայրաքաղաք հռչակված քաղաքը կհամարվի 2027 թվականին կազմակերպվող երիտասարդական միջոցառումների և նախաձեռնությունների իրականացման հիմնական վայր։

Մրցույթն իրականացվում է հետևյալ փուլերով՝

  • հայտերի ընդունում և գնահատում մրցութային հանձնաժողովի կողմից,
  • հայտերի փորձագիտական գնահատում փորձագետների կողմից,
  • ՀՀ բնակչության շրջանում կարճ հաղորդագրությամբ SMS քվեարկություն,
  • մրցույթի արդյունքների ամփոփում և երիտասարդական մայրաքաղաքի հռչակում։

Հայտը ԿԳՄՍ նախարարություն է ներկայացվում համայնքապետարանի կողմից՝ համայնքում երիտասարդության ոլորտում գործունեություն ծավալող առնվազն երկու հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ։

Հայտը պետք է բաղկացած լինի հետևյալ փաստաթղթերից՝

Մրցույթին մասնակցության հայտերն ընդունվում են հոկտեմբերի 17-ից մինչև նոյեմբերի 20-ը ներառյալ։ Հայտերը պետք է ուղարկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին հասցեագրված գրությամբ՝ [email protected]էլ. փոստի միջոցով: Նախանշված ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվի։

Կից ներկայացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 08.08.2023թ. 1415-Ա/2 հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի իրականացման կանոնակարգը և փորձագիտական գնահատման չափանիշները։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Մեկնարկում է «ՀՀ 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի հայտերի ընդունման փուլը