Ուկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմը չի սկսվի. Թրամփ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Ուկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմը չի սկսվի. Թրամփ

Ուկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմը չի սկսվի. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում, վստահեցրել է, որ թույլ չի տա՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը վերաճի համաշխարհային հակամարտության: «Կարծում եմ՝ դա կարող է հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի: Բայց դա չի լինի»,- ասել է Թրամփը:

Նա ևս մեկ անգամ Ուկրաինայում լայնածավալ պատերազմի բռնկման պատճառ է համարել իր նախորդի՝ Ջո Բայդենի սխալ քաղաքականությունը:

Թրամփը, իր իսկ խոսքով, փորձում է ավարտել պատերազմն Ուկրաինայում «միայն մարդկանց հոգիները փրկելու համար»: «Ես սա մեզ համար չեմ անում: Ես սա անում եմ Եվրոպային օգնելու համար, իսկ նրանցից մենք բաժանված ենք օվկիանոսով: Նրանք ուզում են, որ պատերազմն ավարտվի, բայց չեն կարողանում: Իսկ ես կարող եմ: Կարծում եմ՝ մենք հաջողության կհասնենք և շատ կյանքեր կփրկենք: Դա պետք է արվի»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Նույն մամուլի ասուլիսում Սպիտակ տան ղեկավարը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումը Բուդապեշտում կկայանա, «հավանաբար, երկու շաբաթվա ընթացքում»: Նրա խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մտադիր է մինչ այդ հանդիպել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Ռուսաստանի հետ բանակցություններին կմասնակցեն նաև փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը՝ նշել Է Թրամփը:

Նա ընդգծել է, որ Պուտինի և Զելենսկու հարաբերությունները «սարսափելի» են, ինչը խանգարում է կազմակերպել նրանց համատեղ հանդիպումը։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Ուկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմը չի սկսվի. Թրամփ