Երևանի դպրոցականները միացել են քաղաքապետարանի «Սիրո նամակ Երևանին» նախաձեռնությանը՝ քաղաքի տոնի առթիվ

«Էրեբունի-Երևան 2807» -ի շրջանակում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության հերթական նախաձեռնությունը՝ սիրո խոստովանություն էր Երևանին:
«Սիրո նամակ Երևանին», «Իմ Երևանը, իմ արվեստը» և «Իմ աչքերի Երևանը» խորագրերով ծրագրին միացել են երևանյան դպրոցների աշակերտները:
Առավելագույն միավորներ հավաքած երեխաները հյուրընկալվել էին Երևանի քաղաքապետարանում:
Շնորհավորելով քաղաքի տոնի առթիվ՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը, Երևանի ավագանու անդամներ Արևիկ Բլեջյանցը, Քրիստինե Վարդանյանն ու Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետի ժ/պ Գևորգ Ղարիբյանը երեխաներին խրախուսական նվերներ են հանձնել:

























