Վարդան Հովակիմյանը նշանակվել է ԵՄ-ում և Բելգիայում ՀՀ պաշտպանության հարցերով կցորդ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Վարդան Հովակիմյանը նշանակվել է ԵՄ-ում և Բելգիայում ՀՀ պաշտպանության հարցերով կցորդ

Վարդան Հովակիմյանը նշանակվել է ԵՄ-ում և Բելգիայում ՀՀ պաշտպանության հարցերով կցորդ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Վարդան Հովակիմյանը համատեղության կարգով նշանակվել է ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչությանը կից ՀՀ պաշտպանության հարցերով կցորդ:

«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը` Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելությանը կից Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ Վարդան Հովակիմյանին, համատեղության կարգով, նշանակել Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությանը կից Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ՝ մինչև 2027 թվականի օգոստոսի 27-ը (նստավայրը՝ քաղ. Բրյուսել, Բելգիայի Թագավորություն)»,- ասված է որոշման մեջ:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Վարդան Հովակիմյանը համատեղության կարգով նշանակվել է Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ:

«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը` Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելությանը կից Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ Վարդան Հովակիմյանին, համատեղության կարգով, նշանակել Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ՝ մինչև 2027 թվականի օգոստոսի 27-ը (նստավայրը՝ քաղ. Բրյուսել, Բելգիայի Թագավորություն)»,- նշված է որոշման մեջ:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Վարդան Հովակիմյանը նշանակվել է ԵՄ-ում և Բելգիայում ՀՀ պաշտպանության հարցերով կցորդ