Գեղարքունիքի մարզի ոստիկանները բացահայտել են դանակահարության դեպքը․ ՆԳՆ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Գեղարքունիքի մարզի ոստիկանները բացահայտել են դանակահարության դեպքը․ ՆԳՆ

Գեղարքունիքի մարզի ոստիկանները բացահայտել են դանակահարության դեպքը․ ՆԳՆ

Հոկտեմբերի 9-ին «Գավառ» բժշկական կենտրոնից հայտնել էին, որ ժամը 23-ի սահմաններում «որովայնի և կրծքավանդակի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Գավառ քաղաքի Արծրունի եղբայրների փողոցի բնակիչ 24-ամյա մի երիտասարդ: Նրա վիճակը բժիշկները գնահատել էին ծանր: Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

Գեղարքունիքի քրեական և Գավառի համայնքային ոստիկաններին տուժածը հայտնել էր, թե վնասվածքը ստացել է ձիուց երկաթների վրա ընկնելու հետևանքով, ինչը, սակայն, իրավապահներին հավատ չէր ներշնչել:
Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունը Համայնքային ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների հետ իրացնելիս պարզվել էր, որ 24-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքը ստացել է Գավառ քաղաքի Բոշնաղյան փողոցում, որտեղ ծագած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել է Անդրանիկի փողոցի բնակիչ 27-ամյա տղամարդը:
Հոկտեմբերի 10-ին նրա նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում:
Հետագա միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 14-ին Գեղարքունիքի քրեական ոստիկանները դանակահարողին հայտնաբերեցին Սևան քաղաքի Աբովյան փողոցում և ձերբակալեցին։
Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Գեղարքունիքի մարզի ոստիկանները բացահայտել են դանակահարության դեպքը․ ՆԳՆ